Գլխավոր էջ » Welcome to 92
92-ը շնորհավորում է իր բոլոր աշակերտների ու ուսուցչական ողջ անձնակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում է նորանոր բարձունքներ ու ձեռքբերումներ, նոր հաղթանակներ, հրաշալի միջոցառումներ ու ուրախ ընտանեկան միջավայր բոլորի համար, չէ՞ որ դպրոցը մեր երկրորդ տունն է: Բարի գալուստ, 2014 թվական, մենք սպասում ենք քեզ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1197 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.12.2013 | Մեկնաբանել են` (0)

ֆրանսիական տոն
 Այսօր Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի դահլիճում իսկական ֆրանսիական տրամադրություններ էին. 4 ՛բ՛ դասարանի փոքրիկներն իրենց ուսուցչուհու՝ տիկին Լարիսա Նազարյանի գլխավորությամբ ուրախ տոն էին կազմակերպել: Երեխաները ուսումնական մեկ տարվա ընթացքում արդեն սովորել են ֆրանսերենի այբուբենն ու յուրացրել են տարրական գիտելիքներ լեզվի մասին, ինչի արդյունքն էլ եղավ նրանց հիանալի միջոցառումը: Միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին տառերին նվիրված ոտանավորներ, Ֆրանսիացի գրողների բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց Շաղգամը հեքիաթը՝ ֆրանսերեն տարբերակով: Բոլոր աշակերտները պատվով կատարեցին իրենց ուսուցչուհու առաջադրանքը, ինչն էլ վկայում էին հանդիսատեսի ծափահարությունները:
 Միջոցառման նկարները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի ալբոմում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում:
Սիրով՝ 92
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1086 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 13.12.2013 | Մեկնաբանել են` (0)

1.       Բեթհովենի ուսուցիչը նրան միանգամայն անտաղանդ էր համարում: Ասում էր՝ բանի պետք չէ:  Բայց արի ու տես, որ Բեթհովենը ոչ թե բանի պետք չէր, այլ ամբողջ աշխարհին էր պետք:
2.       Բժշկությունը թողած Դարվինի մասին հայրն ասում էր. <<Քեզ ոչինչ չի հետաքրքրում բացի շներ ու առնետներ որսալուց>>:
3.       Վոլթ Դիսնեյը թերթի խմբագրությունից հեռացվել էր՝ բավարար գումար չունենալու պատճառով:
4.       Մինչև չորս տարեկանը Էնշտեյնը չէր խոսում: Ուսուցիչը նրան նկարագրում էր, որպես ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 934 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.11.2013 | Մեկնաբանել են` (0)

քուն
Բոլորս քնում ու երազներ ենք տեսնում, հաճախ չենք քնում մեզ տանջող մտքերից, երբեմն էլ քնում ենք շատ քիչ կամ ընդհանրապես չենք քնում: Իսկ հանճարները քնում ու հայտնագործում են անգամ քնի մեջ: Ներկայացնում եմ Ձեզ գլուխգործոցներ ու հայտնագործություններ, որոնք իրենց ծնունդն առել են հեղինակների «քնած» ուղեղներում:
  • Մենդելեևիի քիմիական տարրերի աղյուսակը:
Ասում են՝  Դմիտրի Մենդելեևը մինչ աղյուսակը հայտնագործելը 3 օր շարունակ առանց հանգստի աշխատել է: Որոշել է մի փոքր հանգստանալ ու աչքերը փակել է: Եվ մի 17 ժամ հանգիստ քնելու փոխարեն, որ սովորական մարդկանց հետ պատահում է մի քանի օրվա անդադար աշխատանքից հետո, Մենդելեևն իր երազում տեսնում է քիմիական տարրերի դասավորության աղյուսակը, որը պիտի փոխեր ողջ քիմիական աշխարհը: 20 րոպե անց նա վեր է թռչում իր տեղից ու արագ-արագ սկսում կազմել աղյուսակը:  ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1172 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.11.2013 | Մեկնաբանել են` (2)

« 1 2 3 4 ... 22 23 »