Welcome to 92 - 92.am
Գլխավոր էջ » Welcome to 92

ֆուտբոլ

Քանի որ աշխարհն ապրում է ֆուտբոլային տրամադրությամբ, մենք էլ փորձեցինք անմասն չմնալ և մեր ձևով անդրադառնալ ֆուտբոլային թեմաներին: Խոսելու ենք ֆուտբոլային ռեկորդների մասին, բայց ոչ ավանդական ամենագեղեցիկ գոլ, ամենաթանկ ֆուտբոլիստ կամ ամենամեծ ստադիոն, այլ....հիմա կտեսնեք:

1. Ամենակարճ ֆուտբոլային հանդիպումը

Հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում: Այն տևել է ընդամենը 4 րոպե, քանի որ, ինչպես հայտնում են աղբյուրները, խաղի սկզբից 4 րոպե անց մրցող թիմերից մեկը դաշտում ուներ ընդամենը 6 խաղացող, իսկ համաձայն տեղի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերը դաշտ են դուրս եկել 7-ից քիչ խաղացողներով: Բանն այն է, որ ի սկզբանե թիմերը խաղը սկսել էին արդեն իսկ քիչ ֆուտբոլիստներով՝ յուրաքանչյուրը 8-ական խաղացողներով, քանի որ հիմնական մասը վնասվածքներ էր ստացել ու մասնակցել ուղղակի չէր կարող: Իսկ արդեն խաղի ընթացքում թիմերից մեկի 2 ֆուտբոլիստներ ևս ստացան վնասվածքներ, և քանի որ նրանց փոխարինելու հնարավորություն այլևս չկար, գլխավոր մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Ուշագրավն այն է, որ խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ թիմերից մեկի հաղթանակով: Ա՜յ քեզ գոլառատ հանդիպում, այն էլ 4 րոպեում:

2. Ամենաերկար ֆուտբոլային հանդպիումը

Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն էլ, հարգելիներս, տեղի է ու ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1037 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 04.07.2014 | Մեկնաբանել են` (0)

  Այսօր աշխարհի բոլոր մանուկները տոնում են իրենց օրը` հունիսի մեկը` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները երբեք չլսեն անգամ պատերազմ բառը, երբեք չտեսնեն դաժանություններ ու երբեք չկորցնեն իրենց հոգու պարզությունը: Ուզում եմ , որ բոլորը, ինչպես նախկինում , խաղան խաղալիքներով, բայց երբեք ու երբեք չդառնան խաղալիք ուրիշների ձեռքում և միշտ կարողանան տարբերակել տիկնիկը մարդուց, ուզում եմ, որ խաղան բակում , խաղան ֆուտբոլ, բռնոցի, պահմտոցի, այլ ոչ Քենդի Քրաշ, Քաունթեր Սթրայք կամ Էնգրի Բիրթս: Եթե կռվել, ապա կռվել իրական միջավայրում` մի կոնֆետի կամ մուլտհերոսի պիտակի համար, այլ ոչ վիրտուալ աշխարհում, այն էլ ` զենքերով: Եթե լաց լինել, ապա միայն անփութորեն ընկնելուց, այլ ոչ հարվածներից: Եվ եթե սովորել, ապա միայն լավը: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս տեխնոլոգիաներին, որ նախկինում չկային, ապա փորձեք չդառնալ դրանց զոհը, որովհետև հեռախոսով խաղալուց, նամակներ գրելուց, համակարգչի առաջ ժամերով նստելուց ու կուրանալուց զատ այնքան հետաքրքիր բաներ կան աշխարհում, որոնցով պիտի հետաքրքվեք ու շտապեք բացահայտել դրանք ձեզ համար: Վայելեք աստվածային մանկությունը, մեծանալ միշտ էլ կհասցնեք:
  Եվ քանի որ բոլորս մեր ծնողների համար միշտ երեխաներ ենք մնում, բոլորս էլ հոգու խորքում քիչ, թե շատ մնացել ենք մանուկներ, ով ասաց որ այսօր մեր օրն էլ չէ: Բոլորս էլ ծննդով մանկությունից ենք...

Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 473 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.06.2014 | Մեկնաբանել են` (0)

1. Ձախակողմյան գրելաձևը, որ « հայելային» են կոչում, հոգեբանության մեջ ստացել է «Լեոնարդոյի ձեռագիր»  անվանումը: Լեոնարդո դա Վինչին հենց այդպես էր գրում իր բոլոր գրությունները, որն ավելի է բարդացնում դրանց վերծանումը:

2. Նապոլեոն Բոնապարտը իր ողջ կյանքի ընթացքում փոխել է իր ձեռագիրը, որը տարեցտարի դառնում էր ավելի ու ավելի անընթեռնելի ու խրթին:

3. Պուշկինի ձեռագիրը կարելի է անվանել «արագագիր»  ինչ-որ տեղ, որով երբևէ չեն հիացել ոչ նրա ծնողները, ոչ էլ ուսուցիչները. Այդպիսի ձեռագիր ունենալը մի փոքր անհամարմար էր այն ժամանակ:

4. Իր ձեռագրի գեղեցկությամբ աչքի չի ընկել նաև Նիկոլայ Գումիլևը:

5. Լերմոնտովը նույնպես հաճախ էր փոխում ձեռագիրը, և անգամ երբ ջանում էր գեղեցիկ ու հավասար գրել, նրա տողերը միշտ վերև էին ստացվում , իսկ տառերը կամ ներքևում էին կամ էլ վերևում: Նրա ձեռագիրը դիտվել է որպես տիպիկ նյարդային անհատի ձեռագիր:

6. Բեթհովենի 9-րս սիմֆոնիան տպագրվել է գրվելուց 2 տարի անց միայն: Խնդիրն այն էր, որ Բեթհովենի սիրելի օգնականը, որն արտագրում էր նրա ձեռագրերը, մահացավ, ու նրա երկու այլ օգնականներն ուղղակի չէին կարողանում վերծանել հանճարի խայտառակ ձեռագիրը:

7. Չերչիլի «Էպիստոլյան ձեռագրերը»   ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 521 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 02.03.2014 | Մեկնաբանել են` (1)

cujc
 Ձեր ուշադրությանն եմ ցանկանում ներկայացնել մինչև 2013 թվականը տեղի ունեցած մի շարք ապսամբությունների, ցույցերի ու քաղաքացիական բախումների մի քանի լուսանկարներ: Դրանք ցույց են տալիս մարդու ՄԱՐԴԿԱՅԻՆ վերաբերմունքն իր նմանի հանդեպ:
 Լուսանկարներին նայելով ակամայից մտածում ես, որ բոլորս էլ նույնն ենք՝ 
անկախ ազգային, տարիքային, սեռային ու կրոնական պատկանելությունից: Նայում ու հասկանում ենք, որ բացի միմյանց վնասելուց, ցավ պատճառելուց, վախի մթնոլորտ ստեղծելուց մենք կարող ենք ուղղակի աջակցել միմյանց, օգնել, սատարել, ինչպես երեխան քաղաքացիական ծառայողին, ինչպես կինը ոստիկանության աշխատակցին: Նայում ենք ու մտածում, թե ինչպես կարող են միևնույն երկրում ապրող մարդիկ դուրս գալ միմյանց դեմ, ինչպես կարող են քաշքշել ու վիրավորել իրար, և դա միայն ամենամեղմ դեպքերում: Եվ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ աշխարհիս երեսին ամենավտանգավոր արարածը դեռևս շարունակում է մնալ հենց ինքը մարդը: Կենդանական աշխարհում և ոչ մի կենդանի չի ուտում իր նմանին. երբևէ տեսե՞լ եք, որ առյուծը ցանկանա ուտել մեկ այլ առյուծի: Իսկ մարդն ամեն քայլափոխի ոչնչացնում է իր նմանին: Եվ հենց մարդն էլ կտանի աշխարհը կործանման , եթե մի պահ կանգ չառնի ու չգիտակցի, որ արդեն բավ է:  
Եկեք փոխվենք, ու լինենք այս մարդկանց նման, որոնք վախենալու արտաքինով ոստիկանին ուղղակի կարող են ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 412 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.01.2014 | Մեկնաբանել են` (0)

1 2 3 ... 22 23 »