Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 07

Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

"1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվում է 1914թ.:

"Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  ... Կարդալ ավելին »

Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1277 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 07.03.2011 | Մեկնաբանել են` (0)