Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 26

Այսօր մեր դպրոցում 9-րդ դասարանի բոլոր աշակերտներն անցկացրին իրենց վերջին դասը և հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին:Ինը տարի շարունակ նրանք կրթվել ու դաստիարակվել են հենց այս պատերի ներքո,և հիմա եկել է ժամանակը,որ հրաժեշտ տան իրենց համար արդեն հարազատ դարձած այդ նվիրական պատերը,որոնք նրանց համար եղել են երկրորդ տուն,ուր ապրում էր մի մեծ ընտանիք:Նայելով դրանց` ակամայից հիշում ես այն բոլոր օրերն ու ժամերը,որ անցկացրել ես դրանց գրկում,հիշում ես ,թե ինչպես մի անգամ ամբողջ դասարանով փախաք հանրահաշվի դասից,հիշում ես այն օրը,երբ ձյուն եկավ ու ողջ դասարանով դուրս եկաք դպրոցի բակ խաղալու,հիշում ես նաև այն,որ դասի ժամանակ ծիծաղում էիր,իսկ ուսուցիչը շարունակ հանդիմանում էր քեզ...Ինչ օրեր էին:Անցան գնացին,էլ հետ չեն գալու,մնալու են միայն բարի հուշերը:
Ինչևէ,այսօր դուք հեռանում եք ձեր հարազատ դպրոցից ու գնալով այլ`ավագ դպրոց,այնտեղ պիտի ներկայացնեք ձեր ողջ գիտելիքների պաշարն ու կարողությունները,որ ձեզ տվել է ձեր դպրոցը:Բարձր պահենք Վահան Թեքեյանի անունը կրող մեր դպրոցի պատիվն այլ շրջապատում,և ցույց տանք,որ մենք իրոք Երևան քաղաքի լավագույն դպրոցներից մեկի սերունդն ենք: Վահան Թեքեյանի համար 92 դպրոցը հպարտանում է իր բոլոր աշակերտներով, և հատկապես նրանցով,ովքեր լավագույնս դրսևորել են իրենց թե մտավոր,և թե ֆիզիկական ունակությունները:Դպրոցը ձեզ մաղթում է նորանոր հաջողություններ,նվաճումներ և իհարկե` գիտելիքների մեծ պաշար:< ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 891 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 26.05.2011 | Մեկնաբանել են` (2)