Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 18
Հայաստանի ռազմաօդային ուժեր

Այսօր Հայաստանում նշվում է ռազմաօդային ուժերի հիմնադրման 21 ամյակը: Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992թ-ին`հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց:Նույն թվականի հունիսի 18-ին կատարվել են առաջին մարտական թռիչքները,որն էլ տոն է դարձել և նշվում է ամեն տարի: Հայաստանը միակն է տարածաշրջանում,որ ունի ռազմական օդաչուների պատրաստման արդեն իսկ կայացած,բարձրակարգ դպրոց և ինստիտուտ: Հայ օդաչուները միշտ էլ աչքի են ընկել իրենց հմտություններով և վարպետությամբ,ինչպես նաև բարձր գնահատանքի արժանացել ռուս և օտարերկրացի փորձագետների կողմից:Հատկապես հատուկ տեղ է զբաղեցնում հայ գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանը,ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին`հանդես գալով Բալթյան ճակատում:Իր խիզախության և համառության համար արժանացել է 2 ոսկե մեդալի և հերոսի կոչում ստացել:: Զինված ուժերի վարչության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքերով <<Հայ օդաչուների մարտական ոգին թույլ տվեց հաղթանակ տանել ղարաբաղյան պատերազմում` տեխնիկայի փոքր քանակությամբ:Մենք ավիացիոն գեներով օժտված ազգ ենք...>>: Իրավամբ`Հայաստանի բարդ ռելիեֆային պայմաններում թռիչքներ կատարելը բարդ գործ է,ուստի`ցանկացած օդաչու,կայանալով այդ լեռնային պայմանններում,հանգիստ կարող է թռիչքներ իրացնել հարթավայրային շրջաններում: 
Միջոցառումը սկսվեց տոնական քայլերթով,որին հաջորդեց պարգև ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1627 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 18.06.2011 | Մեկնաբանել են` (0)