Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 10
Այսօր ողջ դպրոցը տոնեց Սուրբ հարության տոնը: Բոլորն էին մասնակցում այդ հիասքանչ միջոցառմանը:
Առավոտվա ժամը տասից արդեն դպրոցի բակում կարելի էր նկատել այս ու այն կողմ վազվզող աշակերտների,ուսուցիչների ու ծնողների.պատրաստվում էին ներկայացնել իրենց դասարանների տոնական սեղանները: Պայքարն ընթանում էր 2-րդ,5-րդ և 8-րդ դասարանների միջև:Բոլորն արել էին ամեն ինչ`լավագույնս ներկայանալու համար ժյուրիին:
Միջոցառման բացումը կատարվեց Զատկի տոնի պատմությամբ,որին ուղեկցեցին ուրախ երգն ու պարը:
Միջոցառման ավարտին ընտրվելու էր <<Օրվա սեղանը>>:Բայց քանի որ բոլորն էլ շատ լավ էին պատրաստվել ու ներկայացրել իրենց սեղանները,ժյուրիի անձնակազմը որոշեց մրցանակ հանձնել բոլոր մասնակցող դասարաններին,իսկ պատվոգրերն ու շնորհակալագրերը`կազմակերպիչներին:
Բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 878 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 10.04.2012 | Մեկնաբանել են` (0)