Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 22
հին գրքեր
Ինչպես արդեն հայտնի է,ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մեր քաղաքամայր Երևանը հայտարարվել է գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք:Մի կողմից շատ պատասխանատու առաջադրանքն ենք վերցրել մեր ուսերին,քանի որ լինել համաշխարհային մայրաքաղաք և այն էլ գրքի,և այն էլ այս ժամանակաշրջանում,երբ վիրտուալ աշխարհն իր մեջ է կլանում մարդկային տեսակը,բավականին պարտավորեցնող է,բայց մյուս կողմից էլ շատ գեղեցիկ անուն է կրում մեր հնամյա մայրաքաղաքը,որ իրոք հին աշխարհի մի ուրույն նմուշ է և արժանի է այդ կոչմանը:Ինչևէ,մենք արդեն աշխարհի կենտրոնում ենք ու ուզած թե չուզած պիտի արդարացնենք թե Արևմուտքի,թե Արևելքի բնակչության սպասումները:
Երևանում այսօր`ապրիլի 22-ին, կազմակերպվել են հիանալի միջոցառումների շարք`նվիրված գրին,գրականությանն ու արվեստին,որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը: Միջոցառումների մեկնարկը տրվել է հենց այսօր,որը կեզրափակվի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելիի համերգով ու տոնական շքեղ հրավառությամբ:
Դե իհարկե,մեր դպրոցն էլ,լինելով Երևանի մի մասնիկը,չէր կարող իր փոքրիկ լուման չունենալ այս գործում:
Այսօր առավոտյան`ժամը 11:30-ին դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում`նվիրված գրի ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1354 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.04.2012 | Մեկնաբանել են` (0)