Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21
Ըստ շրջանառվող լուրերի և դպրոցի աշակերտուհիներից մեկի`Նելլիի`մեզ հաղորդած տեղեկության` սեպտեմբեր ամսվանից մեր դպրոցը ավագ է դառնալու: Հայտնի չէ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ դպրոցի բոլոր պայմանները լիովին համապատասխանում են ավագ դպրոց ունենալու պահանջներին` մեծ` 2 մասնաշենքով երեքհարկանի շինություն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներ, հարմարավետ գույք, մեծ ճաշարան, ֆիզկուլտուրայի և հանդիսությունների հիանալի դահլիճներ և ամենակարևորը` ուսուցչական փորձառու կազմ: Ինչ վերաբերում է ջեռուցման համակարգին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. դպրոցի մի մասն արդեն ջեռուցման համակարգ ունի:

Հ.Գ. Ամեն դեպքում սպասենք գալիք ուսումնական տարվան և ամեն ինչ կտեսնենք, քանի որ այժմ ոչինչ հստակ չենք կարող ասել:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 911 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.05.2012 | Մեկնաբանել են` (0)

թեստեր
 Համալսարաններում արդեն սկսվել է միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունումը: Ընդունող հանձնաժողովն աշխատելու է մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը: Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդին անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
  • Դպրոցից աշակերտին տրված տեղեկանք
  • վեց լուսանկար` 3/4 չափի հարաբերությամբ (ցանկալի է, որ անուն-ազգանունը գրված լինի լուսանկարների հետևամասում)
Սրանք հանձնելուց և դիմում-հայտը լրացնելուց հետո ձեզ կհանձնեն ստացական:
Եվս մեկ անգամ տեղեկացնեմ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն լրացրել դիմում-հայտերը. ընդունող հանձնաժողովն աշխատում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00` 14:00-15:00 ընդմիջմամբ:
Ուշադիր լրացրեք ձեր դիմում-հայտերը, քանի որ դրանցից մեծ բան է կախված: Մաղթում ենք հաջողություն:
 Ինչ վերաբերում է 9-րդ դասարանների քննություններին, ապա դրանց մեկնարկը կտրվի մայիսի 26-ից:Քննությունների անցկացման աղյուսակը կարող եք տեսնել այստեղ:


Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1015 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.05.2012 | Մեկնաբանել են` (0)