Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31
սեպտեմբերի 1
Վերջ: Այսօր օգոստոսի 31-ն է`ամառային հանգստի վերջին օրը: Յուրաքանչյուրն անցկացրեց իր երեք ամիսները յուրովի` ծովափին. լեռներում, անտառում, ինչու չէ նաև քաղաքում`տանը: Ամենքս արդեն ևս մի գեղեցիկ հուշերի շարան ենք հյուսել 2012-ի ամառային արձակուրդի վերաբերյալ: Ինչևէ, հանգստացանք: Ժամանակն է կրկին աշխատելու: Վաղը գալիս է սեպտեմբերը` իր հետ բերելով աշխատանքային առօրյան: Սեպտեմբերի մեկն է գալիս`գիտելիքի օրը: Բոլորն արդեն կատարել են իրենց գնումները`վերնաշապիկներ, շապիկներ, մուգ տաբատներ, գուլպաներ, մեծ պայուսակներ գրիչ-մատիտներ,մի խոսքով 50.000 դրամի պատմությունն էլ ավարտվեց :) Իսկ ինչ է կատարվելու համալսարաններում..օօօօօօ...հագուստեղենի շքերթ`բարձր կոշիկներ,կարճ ջինսե տաբատներ, երկար շրջազգեստներ,նեղ շապիկներ,կլաչ,սումչկա,պորտմանչիիիիկ և իհարկե ամենուր հնչող <<վախ,էս ինչ լավն ես>>, <<Լսիիիի էս ոնց ես փոխվել>>, <<Կոշոներդ վերջն են>> արտահայտություններ :) Ինչևէ,անկախ ամեն ինչից մենք սիրում ենք ուսումնական կյանքը, չէ որ վերջապես կկարգավորվի մեր առօրյան, կաշխատենք ռեժիմով, ժամացույցին ավելի հաճախ կնայենք  ու վերջապես կիմանանք, թե այսօր ամսի քանիսն ու շաբաթվա որ օրն է, կսկսենք կրկին սրտատրոփ սպասել շաբաթ-կիրակիներին ու չսպասել ծանրաբեռնված երկուշաբթիներին :) Շնորհավոր սեպտեմբերի 1:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 987 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.08.2012 | Մեկնաբանել են` (0)