Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21
Հայկական դրոշ
21 տարի առաջ Հայկական լեռնաշխարհի մի փոքրիկ հողակտորից ի լուր աշխարհի հնչեց.<<Ողջույն, իմ անւոնը Հայաստան է...>>:
Այսօր հարցազրույց ունեցա մեր տոնի գլխավոր <<մեղավորի>>`հոբելյար Հայաստան Հանրապետությանի հետ:Նրան շատ հարցեր չտվեցի, քանի որ նա պատրաստվում է երեկոյան խնջույքին: Առաջին հարցը, որ հնչեցրի այն էր, թե արդյոք մեր շատ սիրելի Հայաստան Հանրապետությանը կամաց-կամաց պարծենկոտ չի դառնում նրանից, որ բոլորն իրեն շատ են սիրում: Նա պատասխանեց.
<<Այսօր ես 21 տարեկան եմ, դեռ երիտասարդ եմ, ճիշտ է, բայց բոլորիցդ ծեր եմ: Ով եմ ես ու որտեղից եմ գալիս: Գալիս եմ ես այն ժամանակներից, որոնց մարդիկ <<մեր թվարկությունից առաջ>> են անվանում, գալիս եմ ես Նոյի, Տիգրանի, Արշակի ու Տրդատի երկրից, գալիս եմ, որ միասնին քայլենք դեպի առաջ: Մենք բոլորս միասին ենք անցել այս դարավոր ճանապարհը, և հենց ձեր շնորհիվ է, որ ես ,այսպես ասած, անմահ եմ: Այո, ինչ-որ տեղ ես պարծենկոտ եմ դարձել: Եվ ինչու չպարծենամ: Որ ծնողն իր սրտի խորքում թաքուն չի պարծենում իր զավակների շնորհքով, տաղանդով ու հաջողություններով:Եվ հիմա պատկերացրեք, ինչպես չպարծենամ, երբ Հայկ, Տիգրան, Լուսավորիչ, Արամ, Կոմիտաս, Խաչատուր, Սայաթ, Եղիշե, Պարույր, Հովհաննես, Սարյան ու Շարլ ունեմ: Եվ ի վերջո, ինչպես գլուխս վեր չպարզեմ, երբ լսում եմ Դրո, Չաուշ, Սերոբ, Վազգեն, Վարդան ու Մոնթե անունները: Ինչպես չպարծենամ իմ Պանթեոնով ու Եռաբլուրով: Բոլ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1622 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.09.2012 | Մեկնաբանել են` (1)