Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22
կիտրոնի փառատոն
 Իսկ դուք գիտեիք, որ ամեն տարի`փետրվար ամսվա կեսից մինչև մարտ ամսվա սկիզբը Ֆրանսիայում անցկացվում է այսպես կոչված <<Կիտրոնի փառատոնը>> (Fête du citron): Իրապես մի հեքիաթային ու հրաշալի տոն է, աշխարհի յուրահատուկ իրադարձություններից մեկը: Այն անցկացվում է Ֆրանսիայի Մանտոն (Menton) քաղաքում: Ամեն տարի ընտրվում է որևէ թեմա, և այդ թեմայի շուրջ կսկում են զանազան ու հետաքրքիր կառույցներ պատրաստել բացառապես ցիտրուսային մրգերից:1967թ. թեմայի վերագիրն էր <<Հորոսկոպի նշանները>>, 1971-ին`<<Կիտրոն և ծով>>, 1986թ.-ին <<Լեգենդներ ու հեքիաթներ>> և այլն:
Այս տարի`2013-ին, անցկացվում է արդեն 80-րդ փառատոնը`<<80 օր երկիր շուրջ>> (Le Tour du Monde en 80 jours) խորագրով: Փառատոնը Մանտոնի համար զբոսաշրջիկների մի մեծ թիվ է ապահովում:
Բոլոր դիզայնների, քանդակների համար օգտագործվել է ավելի քան 145 տոննա ցիտրուս: Հատկանշականը նաև այն է, որ Մանտոնի կիտրոնը մյուս տեղերում աճեցվածներից ևս տարբերվում է իր էլիպսաձև կառուցվածքով ու օգտակարությամբ:
... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1013 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.02.2013 | Մեկնաբանել են` (0)