Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 13
ֆրանսիական տոն
 Այսօր Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի դահլիճում իսկական ֆրանսիական տրամադրություններ էին. 4 ՛բ՛ դասարանի փոքրիկներն իրենց ուսուցչուհու՝ տիկին Լարիսա Նազարյանի գլխավորությամբ ուրախ տոն էին կազմակերպել: Երեխաները ուսումնական մեկ տարվա ընթացքում արդեն սովորել են ֆրանսերենի այբուբենն ու յուրացրել են տարրական գիտելիքներ լեզվի մասին, ինչի արդյունքն էլ եղավ նրանց հիանալի միջոցառումը: Միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին տառերին նվիրված ոտանավորներ, Ֆրանսիացի գրողների բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց Շաղգամը հեքիաթը՝ ֆրանսերեն տարբերակով: Բոլոր աշակերտները պատվով կատարեցին իրենց ուսուցչուհու առաջադրանքը, ինչն էլ վկայում էին հանդիսատեսի ծափահարությունները:
 Միջոցառման նկարները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի ալբոմում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում:
Սիրով՝ 92
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1088 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 13.12.2013 | Մեկնաբանել են` (0)