Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 15 » «Անհաջողակ» հաջողակները
20:11
«Անհաջողակ» հաջողակները
1.       Բեթհովենի ուսուցիչը նրան միանգամայն անտաղանդ էր համարում: Ասում էր՝ բանի պետք չէ:  Բայց արի ու տես, որ Բեթհովենը ոչ թե բանի պետք չէր, այլ ամբողջ աշխարհին էր պետք:
2.       Բժշկությունը թողած Դարվինի մասին հայրն ասում էր. <<Քեզ ոչինչ չի հետաքրքրում բացի շներ ու առնետներ որսալուց>>:
3.       Վոլթ Դիսնեյը թերթի խմբագրությունից հեռացվել էր՝ բավարար գումար չունենալու պատճառով:
4.       Մինչև չորս տարեկանը Էնշտեյնը չէր խոսում: Ուսուցիչը նրան նկարագրում էր, որպես մտավոր հետամնացի:
5.       Հայտնի քանդակագործ Ռոդենի հայրն ասում էր.<<Տղաս հիմար է: Նա երեք անգամ արդեն չի կարողացել ընդունվել արվեստների համալսարան>>:
6.       Դպրոցում Մենդելեևը քիմիայից երեքներ էր ստանում:
7.       <<Ֆորդ>> ֆիրմայի մեքենաներին նայելիս մենք մտածում ենք, թե դրանց հեղինակ Հենրի Ֆորդը միշտ հարուստ ու հաջողակ գործարար է եղել: Բայց արի ու տես , որ նրա կյանքում ամեն ինչ այդքան հեշտ ու հարթ չի եղել. քչերը գիտեն, որ նա մի քանի անգամ իրեն սնանկ է հայտարարել, նա, որ փոխեց աշխարհը՝ այն դնելով անիվների վրա:
8.       Երբ Մարկոնին՝ ռադիոյի ստեղծողը, հայտարարեց իր ընկերներին, որ շուտով բառերը օդային տարածության մեջ մի տեղից մյուսն է փոխանցելու: Նրան խելագար համարեցին ու հոգեբանի մոտ տարան: Մի քանի ամիս անց նրա ռադիոն սկսեց արդեն բազմաթիվ նավաստիների կյանքեր փրկել:

Հիշեք այս մարդկանց անունները, որոնք բոլորիս էլ հայտնի են: Հիշեք նրանց մասին հատկապես այն ժամանակ, երբ մտածում եք, թե ձեզ մոտ երբեք ոչինչ չի ստացվի ու դուք ոչինչ չեք կարողանում անել: Գուցե սա հենց հանճար դառնալու ձեր պահն է :)
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 933 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]