Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » Աշխարհի առաջին ժամացույցները
14:32
Աշխարհի առաջին ժամացույցները
92
Ինչպես գիտենք, գոյություն ունեն ժամացույցի տարբեր տեսակներ`պատի, ձեռքի, գրպանի, էլէկտրոնային, ջրակայուն և այլն: Նշված տեսակներն իհարկե արդեն պարզ է, որ ի հայտ են եկել վերջին ժամանակներում: Իսկ ինչպիսին են եղել նախորդ դարերում ծնունդ առած ժամացույցները:
 Ժամացույցի նախատիպը ևս բաղկացած է եղել մի քանի տեսակներից` արևային, ջրային, ավազային նաև կրակի ժամացույցներ: Նշվածներից ամենաառաջինը, սակայն, եղել է արևային ժամացույցը: Ստացվում է, որ ժամացույցների բոլոր տեսակների նախապապը եղել է արևային ժամացույցը: Ինչպիսի տեսք է ունեցել այն և ինչպես է աշխատել: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրն էլ գոնե մի անգամ տեսել կամ լսել է արևային ժամացույցի մասին: Եվ այսպես` արևային ժամացույցն իր կառուցվածքով բավականին հասարակ ու պարզ է. սկզբնականում հողի մեջ ամրացված մի սյուն է եղել, որի շուրջ նկարված է եղել ժամատախտակ: Սյան շողքն արտացոլում էր օրվա տվյալ ժամը: Հետագայում հողի մեջ խրելու փոխարեն սկսեցին հատուկ հարթակներ պատրաստել ժամացույցի համար: Աստիճանաբար սկսեցին նաև ստեղծել շարժական ժամացույցներ, որոնք պատրաստվում էին փղոսկրից կամ բրոնզից:
ժամացույց
 Եղել են նաև այնպիսի արևային ժամացույցներ, որոնք կարելի է նաև անվանել գրպանի ժամացույց, քանի որ դրանք փոքր էին, օվալաձև, իսկ սլաքը պատրաստված էր խոզի պոչից: Բայց քանի որ այն ժամանակ մարդիկ գրպաններ չունեին, փոքրիկ ժամացույցներն ամրացնում էին շղթաների կամ կապերի վրա:
 Արևային ժամացույցները, սակայն, մի էական թերություն ունեին. աշխատում էին միայն արևի առկայության դեպքում և այն էլ դրսում: Երևի հենց այդ անհարմարությունը դրդեց մարդկանց էլ ավելի զարգացնել իրենց մտքերն ու ստեղծել երկրորդ`ավելի հարմար ժամացույցի տեսակը`ջրայինը: Ջուրը կաթիլ առ կաթիլ կաթում էր մի տարայից մյուսը և դրա քանակով որոշվում էր օրվա ժամը: Ջրային ժամացույցները կոչվել են կլեպսիդրա:      Աշխարհի ամենաառաջին զարթուցիչը ևս ջրով է աշխատել: Այն օգտագործվել է թե որպես զարթուցիչ, թե որպես զանգ ուսումնական հաստատություններում: Զարթուցիչը կազմված է եղել երկու տարաներից, որոնցից առաջինի միջից ջուրը թափվում էր երկրորդի մեջ, որի ժամանակ օդ էր դուրս մղում: Մղված օդն անցնում էր ֆլեյտայի մեջ և ձայն հանում:
ժամացույց
 Բացի ջրային ժամացույցներից հետագայում սկսեցին գործածվել նաև ավազե և կրակե ժամացույցներ: Ավազե ժամացույցն աշխատում էր նույն կերպ, ինչ ջրայինը, իսկ կրակե ժամացույցներն իրենցից ներկայացնում էին մի փայտ կամ որևէ պարան, որ պատրաստում էին դանդաղ այրվող նյութերից և այսպես ասած <<գործի էին գցում>>:
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 2879 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]