Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23 » Բնության գլուխգործոց Նիագարայի ջրվեժը (Niagara)
16:40
Բնության գլուխգործոց Նիագարայի ջրվեժը (Niagara)
Նիագարայի ջրվեժ
 Նիագարայի ջրվեժը գտնվում է կես ԱՄՆ-ի, կես Կանադայի տարածքներում`Նիագարա գետի վրա`Էյր և Օնտարիո լճերի միջև: Ոչ այնքան բարձր ջրվեժը մեծ լայնությունից է գահավիժում, ինչն էլ նրան փառավոր տեսք է տալիս: Ամերիկյան հրաշքն ունի մոտ 51մ. բարձրություն և 330մ. լայնություն: Նիագարայի ջրվեժի մոտ է տեղակայված Նիկոլ Թեսլի հուշարձանը, ով առաջինն էր, որ առաջարկեց ջրվեժն օգտագործել էլելտրաէնէրգիա ստանալու համար:
 Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Նիագարայի ջրվեժ: Երեկոյան ջրվեժը ևս հիացնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ` ի շնորհիվ այնտեղ տեղակայված լուսային էֆֆեկտների:
niagara at night
 
Նիագարայի ամենահայտնի տուրիստական ատրակցիոնը արդեն 150 տարի է`զբոսանք է իրականացնում ջրվեժի տակ,իսկ այդ ուղին <<Մառախուղի կույս>> են կոչում: Էքսկուրսիաները կազմակերպվում են ինչպես ամերիկյան կողմից, այնպես ել Կանադայից: Սրանց շնորհիվ ցանկացած մարդ, գտնվելով ջրվեժի հակառակ կողմում, կարող է տեսնել նրա ողջ ուժն ու զորությունը: Եղել են նաև այնպիսիք, որոնք, ցանկանալով հաղթել Նիագարայի ուժին, նետվել են նրա ջրերից`ողջ մնալու ակնկալիքով: Առաջին մարդը, որը նետվելուց հետո ողջ է մնացել, 63 ամյա դպրոցի ուսուցչուհի է եղել:
 Ինչևէ, չհրապուրվենք Նիագարային հաղթելու մտքով ու հիանանք նրա ողջ վեհությամբ:

Niagara
Բաժին: Օգտակար | Դիտել են` 2400 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր View the world | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]