Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 20 » Բնության հրաշքները
20:55
Բնության հրաշքները
Բնության հրաշքները
1. Մադագասկարի Քարե անտառը
 Մադագասկարը, կարելի է ասել, հենց սրանով էլ հայտնի է, իր քարե անտառով: Այն ունի շուրջ 152 հազար քառ. կմ. տարածք, ստեղծվել է 1928թ. կղզու հարավային ափին հսկողություն սահմանելու համար: Դրված քարերն իրավամբ անտառի տպավորություն են թողնում. Մանամբոլո անվամբ գետը հոսում է հենց բնական քարե կանյոնի մոտակայքով: Հսկայական քարերի հարևանությամբ աճում են լոբազգիներ, տրոպիկական անտառներ և այլն:
2. Ջրվեժ Ձիու պոչ
 Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթի ազգային պառկում : Տեղացիներն այն ձիու պոչ են անվանել, որովհետև միայն փետրվար ամսին մի քանի օր շարունակ կարելի է ջրվեժը տեսնել ամբողջությամբ նարնջագույն, քանի որ մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում են ուղիղ ջրվեժի վրա` դրան տալով կարմրանարնջագույն գունավորում: Ջրվեժի ջրերը գահավիժում են 480մ. բարձրությունից, իսկ ողջ բարձրությունը հասնում է մինչև 650 մետրի:
3. Դավասկո ճոճվող քարը
 Դավասկոն ամբողջությամբ կոտրում է ֆիզիկայի օրենքներն ու կանոնները, ինչու, որովհետև այս քարե հսկան, որ 300 տոննա է կշռում ու արդեն մի քանի հարյուրամյակ գտնվում է  հենց ժայռի պռնկին, ճոճվում է քամուց ու փոթորիկներից, բայց շարունակում է մնալ իր տեղում: Անգամ մարդիկ չեն կարողանում հրելով այն գցել ժայռից ներքև: Կարծես մի անտեսանելի ուժ նրան անընդհատ այդտեղ է պահում: Գտնվում է այն Արգենտինայում`Տանդիլ քաղաքում:
4. Դրակոնի ծառը
 Աշխարհի այս հազվագյուտ ծառատեսակն ապրում է 650-ից 1500 տարի: Եթե նայենք ծառին կտրվածքով, ապա մեզ կթվա, թե դրանում իրական երակներ են, իսկ ծառի խեժն ունի մուգ կարմիր գունավորում, որին բնակիչները դրակոնի արյուն անվանումն են տվել: Այսօր ծառերից ընդամենը մի քանի հարյուրն են մնացել:
Բաժին: Օգտակար | Դիտել են` 1014 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]