Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Citron`ֆրանսիական հեքիաթ
21:24
Citron`ֆրանսիական հեքիաթ
կիտրոնի փառատոն
 Իսկ դուք գիտեիք, որ ամեն տարի`փետրվար ամսվա կեսից մինչև մարտ ամսվա սկիզբը Ֆրանսիայում անցկացվում է այսպես կոչված <<Կիտրոնի փառատոնը>> (Fête du citron): Իրապես մի հեքիաթային ու հրաշալի տոն է, աշխարհի յուրահատուկ իրադարձություններից մեկը: Այն անցկացվում է Ֆրանսիայի Մանտոն (Menton) քաղաքում: Ամեն տարի ընտրվում է որևէ թեմա, և այդ թեմայի շուրջ կսկում են զանազան ու հետաքրքիր կառույցներ պատրաստել բացառապես ցիտրուսային մրգերից:1967թ. թեմայի վերագիրն էր <<Հորոսկոպի նշանները>>, 1971-ին`<<Կիտրոն և ծով>>, 1986թ.-ին <<Լեգենդներ ու հեքիաթներ>> և այլն:
Այս տարի`2013-ին, անցկացվում է արդեն 80-րդ փառատոնը`<<80 օր երկիր շուրջ>> (Le Tour du Monde en 80 jours) խորագրով: Փառատոնը Մանտոնի համար զբոսաշրջիկների մի մեծ թիվ է ապահովում:
Բոլոր դիզայնների, քանդակների համար օգտագործվել է ավելի քան 145 տոննա ցիտրուս: Հատկանշականը նաև այն է, որ Մանտոնի կիտրոնը մյուս տեղերում աճեցվածներից ևս տարբերվում է իր էլիպսաձև կառուցվածքով ու օգտակարությամբ:

Փառատոնն ուղեկցվում է երգ ու պարով, ուրախությամբ: Անցած տարի Մանտոնում փառատոնի թեման ֆրանսիական շրջաններն էին`իրենց խորհրդանիշներով:

Աննա Էքիզյան
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1013 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր View the world | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]