Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » Էսքիզներ և գծագրեր
16:07 Էսքիզներ և գծագրեր | |
Թե մեր առօրյայում, թե գործնականում հաճախ կարող ենք հանդիպել էսքիզ և գծագիր բառերին: Ինչպես բառերն են տարբեր, այնպես էլ տարբեր են դրանց գործառույթներն ու ստեղծման ճանապարհները: Իսկ դուք գիտեք`որոնք են էսքիզների ու գծագրերի տարբերությունները: Եթե ոչ, ապա շարունակեք կարդալ: Էսքիզներ մարդիկ սկսել են նկարել դեռ շատ վաղուց: Կարելի է ասել, որ էսքիզն էլ իր հերթին նկարչության մի տեսակ է: Էսքիզը թղթին նկարված գունավոր կամ սև ու սպիտակ պատկեր է, որը համապատասանում է նկարված երևույթին կամ առարկային: Էսքիզներն արվում են ձեռքով և այսպես կոչված աչքաչափով: Դրանք մինչև վերջնական տեսքի բերելը հեղինակը հնարավորություն ունի նոր մտքեր, լուծումներ ու շտկումներ կատարելու, ինչը չի արվում գծագրերի դեպքում: Գծագիրն ունի հստակ պլան`պատկերել տվյալ մարմինը ճիշտ այնպիսին, ինչպիսին այն կա: Գծագրի մի տարբերությունն էլ դա է, որ այն ամբողջությամբ ու բոլոր հատկանիշներով պետք է համապատասխանի պատկերվող առարկային: Հենց էսքիզների միջոցով էլ արվում են գծագրերը, բայց գծագիրը որպես այդպիսին էսքիզ չէ, դրանք տարբեր բաներ են, բայց մինչև գծագիր դառնալը այն ունենում է որոշակի էսքիզներ: Գծագրերն արվում են գծագրական գործիքների միջոցով ու հստակ չափերով, ինչը չես ասի էսքիզների մասին, քանի որ չափագրումներում հեղինակն ազատ է էսքիզ ստեղծելիս: Այլ կերպ ասած`էսքիզը արագ կատարվող ազատ նկար է, ձեռքի աշխատանք, որը մինչև գործածության մեջ դրվելը կարող է կրել հազարավոր փոփոխություններ: Էսքիզներ հատկապես շատ են ստեղծում հագուստի մոդելավորողները, դիզայներները: Դրանք որպես այդպիսին թանկ չեն, քանի որ իրենցից նկար չեն ներկայացնում, բայց հանրահայտ մոդելավորողների մի էսքիզը կարող է մի քանի հարյուր կամ հազար դոլլար արժենալ: Էսքիզներն արվում են տարբեր նյութերով`գունավոր մատիտներ, գրիչներ, պաստելներ, փայլեր և այլն: Այս առումով գծագիրն ազատ չէ. այստեղ օգտագործվում է սև հասարակ մատիտ: Օրինակ գծագրեր են տան հատակագիծը, երկրաչափական մարմինների պատկերումը և այլն: Հիմա բոլորիս համար արդեն պարզ է, թե վերը նշված բառերից որն ինչ է իրենից ներկայացնում:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |