Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 13 » ֆրանսիական տոն 92-ում (Vahan Teqeyan 92)
22:33
ֆրանսիական տոն 92-ում (Vahan Teqeyan 92)
ֆրանսիական տոն
 Այսօր Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի դահլիճում իսկական ֆրանսիական տրամադրություններ էին. 4 ՛բ՛ դասարանի փոքրիկներն իրենց ուսուցչուհու՝ տիկին Լարիսա Նազարյանի գլխավորությամբ ուրախ տոն էին կազմակերպել: Երեխաները ուսումնական մեկ տարվա ընթացքում արդեն սովորել են ֆրանսերենի այբուբենն ու յուրացրել են տարրական գիտելիքներ լեզվի մասին, ինչի արդյունքն էլ եղավ նրանց հիանալի միջոցառումը: Միջոցառման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին տառերին նվիրված ոտանավորներ, Ֆրանսիացի գրողների բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև բեմադրվեց Շաղգամը հեքիաթը՝ ֆրանսերեն տարբերակով: Բոլոր աշակերտները պատվով կատարեցին իրենց ուսուցչուհու առաջադրանքը, ինչն էլ վկայում էին հանդիսատեսի ծափահարությունները:
 Միջոցառման նկարները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի ալբոմում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում:
Սիրով՝ 92
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1088 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]