Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 17 » Գալակտիկա և աստղեր
19:22
Գալակտիկա և աստղեր
astxer

 Գալակտիկաներ: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են  ընդհանուր կենտրոնի շուրջը:Մեր Գալակտիկան կոչվում է Ծիր Կաթին կամ Հարդագողի ճանապարհ, որում կան շուրջ 100մլրդ աստղեր, այդ թվում և Արեգակը: Եթե մենք կարողանայինք մեր Գալակտիկան  դիտել Տիեզերքից , ապա կտեսնեինք միջին մասում համեմատաբար հաստ, իսկ եզրերում`պարուրաձև թևքերով հարթ, սկավառակաձև մի գոյացություն: Գալակտիկայի աստղերի միջև գտնվում են գազի և փոշու հսկայական ամպեր: Դրանցից որոշները վառ լուսարձակում են, մյուսները մութ են:Բացի մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ,որոնք ցրված են ողջ Տիեզերքում:

 Գալակտիկայի տեսակները: Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի`պարուրաձև, էլիպսաձև և անկանոն: Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հազար լուսատարի /1 լուսատարին հավասար է 9,5.1012 կմ.: Դա այն տարածությունն է,որ լույսն անցնում է 1 տարում/: Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք: Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի  տեսք չունեն:Շատ գալակտիկաներ հզոր ռադիոճառագայթման աղբյուրներ են. Որոնք կարելի է գրանցել միայն ռադիոաստղադիտակներով: Տիեզերական տարածության մեջ գալակտիկաները խմբված են առանձին խմբերի ու կույտերի մեջ: Մեր Գալակտիկան գտնվում է Տեղական խումբ կոչվող կույտում:րկիր մոլորակից անզեն աչքով կարելի է տեսնել 3 այլ`Մագելանի մեծ ու փոքր ամպեր, Անդրոմեդայի գալակտիկաներ:


 Աստղեր: Աստղը երկնային մարմին է, որի ներսում կատարվում,կատարվել են կամ  պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ: Յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և հիմնականում բաղկացած է ջրածնից ու հելիումից: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերն Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով թվում է ,թե աստղերը թարթում են:Աստղերը ճափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, արանք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին,դրանք հսկաներն են: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Բայս կան նաև թզուկ աստղեր,որոնք նույնիսկ Երկրից էլ փոքր են: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:Աստղերը լինում են սպիտակ, երկնագույն, դեղին կամ կարմրավուն:

Աստղերը ծնվում և մահանում են: Աստղի ծնունդ է համարվում գազի ու փոշու թանձրուկներից առաջացած միջուկային սինթեզը, որի ժամանակ ջերմաստիճանն ավելի է բարձրանում: Սակայն աստղերը հավերժ չեն,դրանք մահանում են: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, հին աստղերը փքվում են`վերածվելով կարմիր հսկայի, մշուշե օղակի պես ցրում են իրենց շիկացած գազի մի մասը տարածության մեջ և սառչում:

stars in the sky

 

Բաժին: Օգտակար | Դիտել են` 6278 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 3
0  
3 Վաղտանգ   (18.09.2012 18:37) [Մատերիալ]
օվ է ասւմ դա

0  
2 Աննա-Էքիզյան   (18.08.2011 10:32) [Մատերիալ]
hatuk dzez hamar wink

0  
1 Gayush   (17.08.2011 22:42) [Մատերիալ]
apri im Annan!!!! smile

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]