Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 11 » Գրքի պատմությունը
17:54
Գրքի պատմությունը

Գիրքը տպագիր (հնում` ձեռագիր) գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական բովանդակությամբ ստեղծագործություն է: Այն համարվում է գեղարվեստական խոսքի նյութականացման և տարածման հիմնական միջոց:Այժմյան իմաստով գիրք է կոչվում տպագիր բնագրով իրար միացված թերթերի հավաքածուն,որը կարող է լինել կազմով և առանց կազմի:

Ինչպես սկզբնավովեց գիրքը:Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ: Հնում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա: Պահպանվել է Մ. թ. ա. 3-րդ հազարամյակում սալիկների վրա գրված գեղարվեստական հնագույն` ասուրա-բաբելական «Գիլգամեշ» դյուցազներությունը: Այդ եղանակով կազմված գրքերից են ստեղծվել առաջին գրադարանները: Չինաստանում գրել են հնդեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա: Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. 2-րդ դարից` թղթի վրա: Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև` պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեն էր և պահվում էր գլանաձև փաթաթված: Մ. թ. ա. 2-րդ դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ: Այն մեզ հայտնի մագաղաթն է: Մագաղաթե ամենահին ձեռագիրը Հոմերոսի«Իլիական» պոեմի` 3-րդ դարում գրված մի հատված է: Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար: Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաքապատ փայտե կազմի մեջ: Հետագայում  գրքերը սկսեցին կազմել նոր եղանակով` կապված  տպագրության գյուտի հետ: 1447-ին Յո. Գուտենբերգը հրատարակել է Եվրոպայում առաջին տպագիր գիրքը: 16-րդ դարում գրատպության արվեստը բարձր մակարդակի է հասել հատկապես Վենետիկում, Հռոմում, Ամստերդամում և և եվրոպական այլ քաղաքներում: Գրքի տպագրության գործում դարագլուխ է հանդիսացել վիմագրության (լիտոգրաֆիա) գյուտը 18-րդ դարի վերջին, որը հեշտացրել է բնագրի հետ նկարների տպագրումը: 18-19-րդ դարերում նկարը դարձել է գրքի բաղկացուցիչ մասը:

Ինչերից է կազմված գիրքը:Գիրքը կազմված է բնագրից, տիտղոսաթերթից և կազմից: Տիտղոսաթերթի վրա գրվում են հեղինակի անունը և գրքի վերնագիրը, հրատարակչության վայրը և տեսակը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը:

Բաժին: Դպրոցական | Դիտել են` 5118 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր History of book | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 Աննա-Էքիզյան   (11.04.2011 22:24) [Մատերիալ]
Hetaqrqir e jaxovurd,kardaceq imaceq vonc e girq@ stextsvel,te che dnum chxum eq,mej@ nkarum eq ski chgiteq el inch gnov e mez hasel

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]