Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 14 » Հանճարեղ երազներ
22:07
Հանճարեղ երազներ
քուն
Բոլորս քնում ու երազներ ենք տեսնում, հաճախ չենք քնում մեզ տանջող մտքերից, երբեմն էլ քնում ենք շատ քիչ կամ ընդհանրապես չենք քնում: Իսկ հանճարները քնում ու հայտնագործում են անգամ քնի մեջ: Ներկայացնում եմ Ձեզ գլուխգործոցներ ու հայտնագործություններ, որոնք իրենց ծնունդն առել են հեղինակների «քնած» ուղեղներում:
  • Մենդելեևիի քիմիական տարրերի աղյուսակը:
Ասում են՝  Դմիտրի Մենդելեևը մինչ աղյուսակը հայտնագործելը 3 օր շարունակ առանց հանգստի աշխատել է: Որոշել է մի փոքր հանգստանալ ու աչքերը փակել է: Եվ մի 17 ժամ հանգիստ քնելու փոխարեն, որ սովորական մարդկանց հետ պատահում է մի քանի օրվա անդադար աշխատանքից հետո, Մենդելեևն իր երազում տեսնում է քիմիական տարրերի դասավորության աղյուսակը, որը պիտի փոխեր ողջ քիմիական աշխարհը: 20 րոպե անց նա վեր է թռչում իր տեղից ու արագ-արագ սկսում կազմել աղյուսակը: «Ես երազումս տեսա այդ աղյուսակը, ուր բոլոր տարրերը հատ առ հատ տեղավորված էին իրենց տեղերում: Ես վեր կացա ու սկսեցի միանգամից գրել դրանք: Միայն մի տարր անհրաժեշտ եղավ ուղղել»,-ասում է մեծն գիտնականը:
  • Բիթլսի «Yesterday» հիթային երգը:
Պոլ Մկքարթնին 22 տարեկան էր , երբ մի օր քնից արթնացավ մի հրաշալի մեղեդի գլխում ու մտածեց, թե այդ ինչ էր: Նա վեր կացավ անկողնուց ու սկսեց դաշնամուրի վրա նվագել այդ մեղեդին: Նրան թվում էր, թե մի քանի տարի առաջ լսել էր այդ երաժշտությունն ու պատահմամբ հիշել է: Հետագայում, իհարկե, ինքն էլ հասկացել է, որ իրական հեղինակը հենց ինքն է:
  • «Ֆրանկեշտեյնի հրեշը»
Հեղիակ Մերի Շեյլլին ու նրա մյուս մտավորական ընկերները որոշում են գրական մրցույթ կազմակերպել: Մերին չէր կարողանում ոչինչ գրել, մինչև չգնաց քնելու: Երազում նա տգեղ տղամարդու դիակ տեսավ, որ կյանքի նշաններ ցույց տվեց այն ժամանակ, երբ մի ինչ-որ ահռելի սարք գործադրեցին նրա վրա: Մերին արթնացավ, ու մտածեց, որ եթե այդ տեսիլքը վախեցրել է իրեն, ապա կվախեցնի և մյուսներին: Մնում էր միայն ճիշտ նկարագրել հրեշին, որին նա տեսել էր իր կեսգիշերային մղձավանջներում:
  • «Ջեկիլն ու Հայդը»
 Նմանատիպ դեպք պատահեց նաև Լուիս Սթիվենսոնի հետ Ջեկիլլն ու Հայդը գրելուց առաջ: Նա գիտեր, որ ուզում էր գրել մարդու երկբնության մասին, բայց ոչ մի միտք նրա գլխում չէր ծնվում: Նա փակեց աչքերը...«Երկրորդ գիշերը ես երազ տեսա. տեսարանը պատուհանի մոտ էր, որ հետո երկու մասի բաժանվեց, որոնցից մեկում Հայդն էր, որ փորձում էր թաքնվել մի ինչ-որ հանցանքից հետո: Նա մի փոշի գտավ ու միանգամից իրեն հետևողների առաջ փոխվեց»:
  •  Խոսենք «Սումերկի»-ի մասին:
Անկախ նրանից՝ դուք սիրում եք այս պատմությունը, թէ ոչ, պետք է համաձայնեք , որ Ստեֆանի Մեյերին հաջողվել է հետաքրքիր ու տպավորիչ պատմություն կերտել իր ընթերցողների համար: Հեղինակը պարտական է իր երազներից մեկին, «Ես երկու մարդու տեսա: Նրանցից մեկը գեղեցիկ էր, պայծառ, իսկ մյուսը՝ հասարակ մի աղջիկ, ու նրանք զրուցում էին: Երիտասարդը վամպիր էր, ինչը բավականին տարօրինակ էր, ու նա փորձում էր բացատրել աղջկան, թե որքան է մտածում նրա մասին ու որքան է ուզում սպանել նրան: Ես պարզապես շատ էի ցանկանում հիշել երազս ու գրեցի այն»,-ասում է Մեյերը:
  •  «Մեռյալների գիրքը»
Հովարդ Լաֆկրաֆտը իր հայտնի գիրքը գրել է այն երազում տեսնելուց հետո: Նա մինչ այդ ոչ մի միտք չուներ: Վերնագիրը նա ևս երազում է տեսել, ինչի նշանակությունը պարզապես չէր հասկանում: Ապա հունարենից թարգմանել է որպես Մեռյալների օրենքների կերպ, ձև: Երևի հենց դա էլ նրան ոգեշնչել է ու նա ստեղծագործությունն անվանել է «Աստրոնոմիկոն»:
  • «Տերմինատոր»
Նա նման է անզգա կիբեր-մարթասպանի Առնոլդ Շվարցնեյգերի կերպարանքով: Նա Ջեյմս Քեմերոնի գիշերային մղձավանջն էր: Ի դեպ, 
«Ավատարը» ևս նա երազում է տեսել:
  • Կարի մեքենայի ասեղը
Էլիաս Հոուն ժամանակակից կարի մեքենայի հեղինակն է: Մինչ այն ստեղծելը նա բախվեց ասեղի՝ ինքնուրույն աշխատելու խնդրին: Ինչպես գրում է թերթերից մեկը, նա քնի մեջ է տեսել ասեղի աշխատանքը: Նա տեսել է, թե ինչպես է մի տարօրինակ երկրում կարի մեքենա պատրաստում մի դաժան արքայի համար: Արքան նրան 24 ժամ է տալիս գործը գլուխ բերելու համար: Նրան չի հաջողվում կատարել արքայի հրամանը, ու նրան առավոտյան տանում են պահապատժի: Հենց այդ ժամանակ նրա աչքերին են զարնում նրան ուղեկցող զինվորների նիզակները, որոնց ծայրերին սուր երկաթներ էին: Հենց այդ ժամանակ նրա միտքը փայլատակեց, ու նա սկսեց աղաչել , որ իրեն լրացուցիչ ժամանակ տան: Հենց այդ պահին էլ նա արթնանում է: Ժամը առավոտյան 4-ն էր: Նա արագ հագնվեց, գնաց արհեստանոց ու սկսեց աշխատել: Ժամը 9-ին ասեղը պատրաստ էր:
  • ԴՆԹ
1953թ. բժիշկ Ջեյմս Ուոթսոնը երազ տեսավ: Նա տեսավ երազում երկու օձերի՝գլուխները հակառակ ուղղություններով , որ հետագայում արդեն նմանվում է ԴՆԹ-ի ձևին:


Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1171 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Աննա-Էքիզյան   (12.01.2014 19:16) [Մատերիալ]
thank , Self cool

+1  
1 Self   (16.11.2013 17:15) [Մատերիալ]
apres

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]