Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 20 » Շարլ Ազնավուր (Charles Aznavour)
15:20
Շարլ Ազնավուր (Charles Aznavour)
Շարլ Ազնավուր
 Մենք`հայերս, թեև թվով քիչ ենք, բայց և այնպես այնքան մեծ անուններ ունենք աշխարհին հայտնի, որ անգամ 20 միլիոն բնակչություն ունեցող ցանկացած երկիր կարող է նախանձել մեզ: Այո, մեր հանճարներն իրոք արժանի են մեծարանքի, ուստի ոչ մի գովասանք, փառք, պատիվ ու բարի խոսք երբեք ավելորդ չի լինում նրանց համար: Մեր մեծերի մասին, որոնք իրավամբ մեծատառով մարդիկ են, անհրաժեշտ է ու պետք է խոսել ամենուր ու ամեն հարմար պահի:
 Մեր կայքից օգտվողներն արդեն հասկացած պիտի լինեն, որ մեր կայքը նման չէ մյուս կայքերին. մենք չենք փնտրում ժամանցի տարբերակներ, մենք չենք կենտրոնանում մեծ թվով դիտումների ու լայքերի վրա, մենք չենք կազմում նյութեր այս կամ այն աստղի առօրյայի, ֆոտոսոսիայի կամ մեքենա գնելու մասին, մենք չենք տարածում դատարկամիտ նկարներ ու հետաքրքրական վերնագրով անիմաստ հոդվածներ: Մենք տալիս ենք տեղեկություն մեր դպրոցի մասին, մենք ներկայացնում ենք գրական ցանկեր, ստեղծագործություններ, փորձում ենք օգնել ցանկացած աշակերտի ու տալ գիտելիքի ևս մի փոքրիկ պաշար:
 Մենք նրանք ենք,ում մատաղ սերունդ են կոչում, ու քանի որ մենք ենք մեր երկրի ու մեր հարուստ մշակույթի ժառանգները, պարտավոր ենք ճանաչել մեր մեծերին ու կարողանալ նրանց ներկայացնել մեր երկրի սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով ես ինքս էլ, որոշելով մի օգտակար գործ անել ինքներս մեզ համար, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը իսկական հայի իսկական զավակների մասին պատմող հոդվածներ`հուսալով, որ դրանք ընթերցելուց հետո ամենակարևորը կճանաչեք նրանց ու ինչու չէ, կցանկանաք նմանվել:
 Այսպիսով, հոդվածների շքերթը բացում է ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, հայի իրական կերպար ու լեգենդար ՄԱՐԴ Շարլ Ազնավուրը:
 Նրա կյանքի, ստեղծագործական գործունեության ու հասարակությանը տված հարստության մասին կարող եք կարդալ հենց հիմա, հենց այստեղ: Գնացինք:

 Շարլ Ազնավուրը`Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է Ֆրանսիա գաղթած հայ էմիգրանտների ընտանիքում 1924 թվականի մայիսի 22-ին: Նրա հայրն արմատներով Ախալցխայից է, իսկ մայր ապրել է Թուրքիայի տարածքում:
 Նախնական կրթություն Շարլը ստացել է դերասանական դպրոցում, ապա Փարիզի կենտրոնական դպրոցում: Արդեն 9 տարեկանից նա երգել ու խաղացել է բեմերում, իսկ 1936թ. կատարել է կինոյում իր առաջին քայլերը: Դուետով հանդես է եկել կոմպոզիտոր Պյեր Ռոշի հետ, որոնց էլ նկատել է Էդիթ Պիաֆն ու նպաստել Շարլի հայտնի դառնալուն: 1946թ էլ սկսվում է Ազնավուրի մասնագիտական գործունեությունը: Նա եղել է աշխարհի տարբեր երկներում, երգել է Սելին Դիոնի, Պավարոտտիի, Դոմինգոյի, Պատրիսիա Կասսի, Սեգարայի և այլ աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների հետ: Բացի երգելուց` նա գրել և շարունակում է գրել երգեր թե իր համար, և թե ուրիշների, որոնց թվում կարելի է տեսնել նաև Ռեյ Չարլզին, Հուլիո Իգլեսիասին և այլոց:

 Ազնավուրի հեղինակած երգերից ամենահայտնիներից են <<Բոհեմը>>,<< Մամա>>-ն,<< Երիտասարդություն>>-ը, <<Իզաբելլա>>-ն, <<Նա>>-ն <<Ավե Մարիա>>-ն, <<Որովհետև>>-ը, <<Պետք է կարողանալ>>-ը և այլ երգեր:
Շարլի երգերի համաշխարհային պրեմիերան կայացավ 2007թ. ապրիլի 20-ին Մոսկվայում, ուր նա տվեց իր միակ համերգը:
 
Շարլ Ազնավուրին Հայաստանի հետ կապողը միայն նրա ծագումը չէ. Նա արել և անում է հնարավորինը` իր հայրենիքին օգտակար լինելու համար:

 Հայոց ցեղասպանության 60 ամյակին ընդառաջ նա գրեց երգ` <<Նրանք ընկան>> վերնագրով: Հայաստանյան թեմայով են գրված նաև նրա <<Ինքնակենսագրություն>>, <<Ջան>>, <<Քնքուշ Հայաստան>> երգերը: Ազնավուրը նաև իր դստեր`Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի <<Աշխարհումս>> երգը: Այս ամենով ոչինչ դեռ չի ավարտվում: 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո նա մարդասիրական-բարեգործական ընկերություն բացեց`<< Ազնավուրը Հայաստանի համար>> անունով, կազմակերպեց դրամահավաքներ, օգնություն ձեռք մեկնեց տուժածներին, գրեց երգ <<Քեզ համար, Հայաստան>>, ու նկարահանվեց տեսահոլովակ` 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների մասնակցությամբ: Հայությունը Ազնավուրին շատ է սիրում: Այսօր նրա անունով Երևանում կա հրապարակ, Գյումրիում նրա պատվին կանգնեցվել է արձան,որի բացման արարողությանը նա անձամբ ներկա է եղել, իսկ 2008թ դեկտեմբերի 26-ին նրան շնորհվեցլ է ՀՀ քաղաքացիություն:

 Բացի երգիչ լինելուց` նա նաև գրող ու դերասան է, ունի գրված գրքեր` <<Ազնավուրը Ազնավուրի մասին>>, <<Իմ հայրը հսկա է>> վերնագրերով: Խաղացել է մոտ 60 ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներից են <<Կրակեք դաշնակահարին>>, <<Հորացիոս 62>>, <<Փարիզն օգոստոսին>> և այլն:

 Շարլը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ապրում է այնտեղ, բայց երբեք ու երբեք չի դադարում իրեն հայ ու Հայաստանի քաղաքացի համարելուց: Ունի 5 երեխա`երկու աղջիկ` Սեդան, Կատյան, և երեք տղա`Պատրիկը, Միշան ու Նիկոլան: Նրա առաջնեկը Սեդան է կամ Պատրիցիան, ում հետ և հայոց լեզվով Շարլը կատարել է Սայաթ-Նովայի երգը: Ֆրանսիայի 5-րդ հանրապետության առաջին նախագահ Շարլ դը Գոլը նրա մասին հետևյալն է ասել.<< Դուք նվաճում եք աշխարհը, քանի որ հուզել գիտեք>>:

 Շարլ Ազնավուրն իր գործունեության համար ստացել է ավելի քան 15 պատվո շքանշաններ ու մեդալներ թե Ֆրանսիայից, թե Հայաստանից:

 Վայելենք հրաշալի ստեղծագործությունը:



Բաժին: Օգտակար | Դիտել են` 1276 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]