Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 29 » Քաղաքի պատմական անցյալը (Erebuni-Yerevan)
15:19
Քաղաքի պատմական անցյալը (Erebuni-Yerevan)

Erevan Ինչպես անցած տարի, այս տարի ևս հոկտեմբերի տասին Երևանի ողջ հանրությունը վաղ առավոտից կլինի դրսումԻսկ ինչու՞: Պատճառը մեկն էմենք տոնում ենք մեր քաղաքի ծննդյան 7296 ամյակըԴեռ անցած տարի մեծ հանդիսությամբ կազմակերպված տոնը ուրախացրել էր մայրաքաղաքի ողջ բնակչությանը,սկսած տարեցներից մինչև փոքրիկ երեխաներըԱյս տարի քաղաքապետարանը նույն ոգևորվածությամբ խոստանում է կազմակերպել մեր քաղաքի 2795 ամյակը`դարձնելով այն իսկական տոն քաղաքացիների համար: Ուրախ տոնակատարությունը կսկսվի վաղ առավոտից`մարդկանց կտրվեն  դրոշակներ և զանազան այլ պարագաներ օրը գունեղ դարձնելու համար: Քաղաքի ամեն մի անկյունը զարդարված կլինի գույնզգույն փուչիկներով ու ժապավեններով: Կլինի երգ, պար երաժշտություն:Ե րիտասարդները երթով կանցնեն մայրաքաղաքի փողոցներով`շարժվելով դեպի Էրեբունի ամրոցը: Իսկ արդեն երեկոյան կլինի գունեղ համերգային ծրագիր ՀՀ հրապարակում: Հրավիրում ենք բոլորիդ:

Չզարմանաք, եթե փողոցներում տեսնեք  եռագույնով ներկված մարդկանց հոծ բազմություն: Նրանք շարժվում են դեպի իրենց մայրաքաղաքի սիրտը` ՀՀ հրապարակ`տոնելու մեր և ձեր ամենասպասված տոնը`Երևանի հիմնադրման 2795 ամյակը:  Իսկ ի՞նչ պատմական ճանապարհ է անցել ներկայիս Երևանը: Եկեք ծանոթանանք մեր քաղաքի պատմությանը:

Էրեբունի-Երևան: Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի 1-ի օրոք, այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի 1-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։

sepagirՔաղաքի կառուցվածքը: Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ:

Էրեբունու եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ` հարավ-արևելյան հատվածում, կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները:

Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության: Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»: Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։ Պալատի ամենամեծ դահլիճը, որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։amroc erebuni manrakert

Նշանակությունը: Քաղաքը խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր,ինչպես նաև թագավորության երկրորդ տնտեսական,մշակութային ու քաղաքական կենտրոնն էր: 

 

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 26811 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Erebuni-Yerevan | Վարկանիշ` 3.4/17
Բոլոր մեկնաբանությունները: 4
0  
4 meripogosyan2016   (04.03.2015 21:56) [Մատերիալ]
shat siruna biggrin

0  
3 suren   (02.10.2014 18:21) [Մատերիալ]
yyyyyyyyotb r5cuu6x

0  
2 hasmik   (29.09.2014 20:07) [Մատերիալ]
hasfsjd arshduadskk gasiodtasd ahjssd

0  
1 hasmik   (29.09.2014 20:06) [Մատերիալ]
armenia

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]