կարողանալ, համարձակվել...Սողոմոն Թեհլերյան (Soghomon Teyleryan) - 24 Ապրիլի 2013 - 92.am
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » կարողանալ, համարձակվել...Սողոմոն Թեհլերյան (Soghomon Teyleryan)
13:47
կարողանալ, համարձակվել...Սողոմոն Թեհլերյան (Soghomon Teyleryan)
Սողոմոն Թեհլերյան
 Հայող ցեղասպանությանն ընդառաջ մեր հոդվածաշարում իսկական հայի իսկական զավակների թվի մեջ ցանկանում եմ և ինձ պարտավորված եմ համարում ներառել նաև ճակատագրական գնդակով հերոսացած մեր հայրենակցին`Սողոմոն Թեհլերյանին: Շատերս գիտենք նրա մասին, լսել ենք նրա պատմոււթյունը, բայց միայն լսելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է ամբողջական պատկերացում կազմել նրա կյանքի ու գործունեության մասին, ինչու, որովհետև նա եղավ այն սակավաթիվ հայերից մեկը, որ համարձակվեցին թուրքի հետ խոսել թրքաբար`զենքի լեզվով, ու լուծել միլիոնավոր հայերի հոգու վրեժը:
 Սողոմոն Թեհլերյանը Թեհլիրեան ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան
Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը
շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912
թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը
սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական
շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է
ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Եղեռնը տեսնելուց ու դրանից մազապուրծ լինելուց հետո նրա միտքն ու ուղեղն աշխատում էին միայն վրեժի ուղությամբ:
  1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս
գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպիչ Թալեաթ փաշային։ Եղեռնագործների անձը բացահայտելուց հետո նրանց դեմ գործ էր հարուցվել, ինչի պատճառով էլ նրանցից յուրաքանչյուրը դիմել էր մի որևէ միջոցի`պատժից խուսափելու համար: Թաելաթը բռնել էր Գերմանիա փախչելու ուղին: Փոխել էր թե անունը, թե ազգանունը և իր մնացած տվյալները, ուստի Գերմանիայում նրան ոչ ոք որպես Թալեաթ չէր ճանաչում, բացի իհարկե մեկից, որ 1.5 միլիոն անմեղ զոհերին իր մեջ խտացրած ուրվականի պես հետևում էր վերջինիս: Սողոմոնը նրան 1921թ
մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գտավ, չհամբերեց, դուրս բերեց ատրճանակն ու բղավեց նրա հետևում`ԹԱԼԵԱԹ: Փաշան կանգ առավ, բայց չպտտվեց, չէ որ նրան այդ անունով չէին ճանաչում: Շարունակեց ճանապարհը: Սողոմոնը բղավեց երկրորդ անգամ: Այս անգամ արդեն Թալեաթը դանդաց պտտվեց, բարձրացրեց աչքերն ու գամվեց հայորդու ատրճանակին ու հեռվում այրվող աչքերին: Գնդակը, ուժեղ հրումով ճեղքելով օդը, դղրդյունով դուրս թռավ ատրճանակի փողից ու մեխվեց ոճրագործի ճակատին: Մի ամբողջ ժողովրդի կյանք խլած այդ կենդանին մի վայրկյանում անշնչացավ ու տապալվեց գետնին: Հանգստություն տիրեց. ոճրագործը սպանված էր: Սողոմոնն իհարկե, կարող էր նրան հենց թիկունքից միանգամից տապալել, բայց ոչ, նա այդպես չէր կարող, նա ուզում էր տեսնել վախ ու աղերսանք թուրքի աչքերում, ուզում էր, որ նա տեսնի իրեն սպանողին: Ու դա նրան հաջողվեց:
Սպանության մեղադրանքով Սողոմոնը ձերբակալվում է ու սկսվում է դատավարություն: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է
ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների
կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր
Քիլի համալսարանից։
 Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք
Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է
հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, ամուսնացել է և ունեցել թրկու զավակ` մեկ տղա և մեկ աղջիկ: Մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։
Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի
Մաստարա գյուղում և Երևանում:
 Ստորև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սողոմոն Թեհլերյանի`երկու օր դատավարության սեղմ տարբերակը:

Դատավարութեան առաջին օրը

Թեհլերյանին պաշտպանում էին երեք դատապաշտպաններ, ներառեալ Փրոֆ. Մըրթ
Նայմէյր (Քոլոնել համալսարանի իրաւագիտութեան դասախօս) եւ երկու
թարգմանիչներ՝ Վ. Զաքարեան եւ Գ. Գալուստեան: Երդումից յետոյ.


Դատարանի նախագահ.- Այս դատարանը որոշել է որ պրոֆ.
դոքտ. Լէփսուսը եւ Նորին վսեմութիւն Գեներալ Լիմըն Վան Սանդըրը ներկայանան,
պիտի խօսեն որպէս փորձառու վկաներ:


Նախ Թեհլերյանը խոսեց. «1914-ին պատերազմը սկսուել էր եւ հայ
երիտասարդները պարտադրեալ թրքական բանակի մէջ մտան: 1915-ին լուր
տարածուեց, որ բոլոր հայ դպրոցները պիտի փակեն, հայ առաջնորդներն ու հայ
համայնքները խումբ առ խումբ պիտի ուղարկուեն ուրիշ տեղ:


Յունիսի սկզբին հրաման տրուեց բոլորին, որ թողնեն քաղաքը: Մեզ ասացին՝
որ մեր դրամներն ու արժէքաւոր ունեցուածքը յանձնենք պետութեան՝ ապահով
պահելու համար: Երեք օր յետոյ առաւօտեան շատ կանուխ, բնակիչներին քաղաքից
դուրս քշեցին: Մենք վերցրինք ա՛յն, ինչ որ կարող էինք տանել մեզ հետ: Եւ
երբ խումբը քաղաքից մի քիչ հեռացաւ, կանգնեցրին, կողոպուտն ու թալանը
սկսուեց: Ոստիկանները մեզանից խլեցին ինչ որ արժէքաւոր էր»:


Դատարանի նախագահ.- Ինչպէ՞ս մահացան ծնողներդ:


Թեհլերյան.- Կողոպուտի միջոցին, կարաւանի առջեւից
սկսեցին մեզ վրայ յարձակուել: Այդ րոպէին ոստիկաններից մէկը դուրս քաշեց իմ
քրոջը եւ իրեն հետ տարաւ: Մայրս բարձրաձայն աղաղակեց ու լացելով ասաց՝
«Աչքերս կուրանային»: Ուրիշ ոչինչ չեմ յիշում այդ օրուանից: Եւ ցանկութիւն
էլ չունեմ այդ օրը յիշելու: Ինձ համար աւելի լաւ է մեռնեմ, քան թէ այդ սեւ
օրը պատկերացմեմ նորէն:


Դատարանի նախագահ.- Ինչեւիցէ, կ,ուզեմ որ ամէն ինչ քո
բերնով լսենք: Դու միակ մարդն ես, որ կարող ես ճիշտ տեղեկութիւն տալ այս
դէպքերի մասին: Աշխատիր քեզ հաւաքես, զգացումներդ զսպես ու բնական
հաւասակշռութիւնդ պահելով՝ ամէն ինչ մեզ պատմես:


Թեհլերյան.- Չեմ կարող ամէն ինչ ասել, ամէն անգամ, որ
վերապրում եմ այդ պահերը … ես տեսնում եմ, թէ՛ ինչպէս կացինով եղբօրս
գլուխը պատռեցին, ամէնին տարան ու գլխիս ուժեղ հարուածեցին:


Դատարանի նախագահ.- Քո քրոջը, որ քաշեցին տարան, վերադարձա՞ւ:


Թեհլերյան.- Ոչ:


Դատարանի նախագահ.- Ո՞վ կացինով պատռեց եղբօրդ գլուխը:


Թեհլերյան.- Երբ զինուորներն ու ոստիկանները սկսեցին
կոտորածը, ամբոխը իրար խառնուեց, այդ պահին եղբօրս գլուխը պատռուեց եւ
յետոյ էլ մայրս գետին ընկաւ:


Դատարանի նախագահ.- Ինչի՞ց:


Թեհլիրեան.- Չգիտեմ, փամփուշտից թէ՛ ուրիշ ինչից:


Դատարանի նախագահ.- Քո հայրդ որտե՞ղ էր:


Թեհլերյան.- Ես չտեսայ իմ հօրը, նա ուրիշ խմբի մէջ էր: Այնտեղ եւս կռիւ կար:


Դատարանի նախագահ.- Դու ի՞նչ արեցիր:


Թեհլերյան.- Իմ գլուխը ուժգին զարնուած էր, ես գետին ընկայ: Ուրիշ ոչինչ չեմ յիշում:


Դատարանի նախագահ.- Այդպէս ընկած մնացիր կոտորուածների մէ՞ջ:


Թեհլերյան.- Չգիտեմ ինչքան մնացի այնտեղ, կարելի է մի
երկու օր: Երբ աչքերս բաց արի, դիակներով շրջապատուած էի: Կարաւանի բոլոր
անդամները սպանուած էին: Մթութեան մէջ չէի կարողանում ոչինչ իրարից
զանազանել:Նախ չգիտէի՝ որտեղ եմ, յետոյ կարողացայ հասկանալ, որ գտնւում եմ
դիակների մէջ:


Դատարանի նախագահ.- Այդ մեռած մարմինների մէջ կարողացա՞ր ծնողներիդ, եղբօրդ եւ քրոջդ դիակը գտնել:


Թեհլերյան.- Մօրս դիակը տեսայ, ընկած էր երեսի վրայ: Եղբօրս դիակը իմ վրայ էր ընկել, այլեւս չկարողացայ ուրիշ բան նշմարել…


Դատարանի նախագահ.- Այդ օրուանից յետոյ տեսա՞ր ծնողներիդ:


Թեհլերյան.- Ո՛չ:


Դատարանի նախագահ.- Ապա՞, եղբօրդ եւ քրոջդ:


Թեհլերյան.- Ո՛չ, նրանց եւս չեմ տեսել:


Դատարանի նախագահ.- Ուրեմն նրանք կորած են առանց հետքերի՞:


Թեհլերյան.- Մինչեւ օրս նրանց հետքերը չեմ գտել:


Թեհլերյանն ասաց, որ կոտորածի վայրը թողնելով ապաստան է գտնում մի խումբ
քրդերի մոտ, որոնք իրեն հոգատարություն են անում մինչև իր ապաքինման
շրջանը և հետո ասում, որ գնա, քանի որ իրենց կյանքը ևս վտանգի մեջ էր
լինելու:


Նրանք, ովքեր ապաստան էին տալիս հայերին, թուրք պետության կողմից
մահապատժի էին ենթարկվում: Թեհլերյանին քրդի հագուստ են հագցնում ու
խորհուրդ տալիս, որ գնա Պարսկաստան:


1918-ի վերջին, երբ պատերազմը վերջացել էր, մի քանի երկրներ
թափառելուց և որոշ անկատար աշխատանք ունենալուց հետո Թեհլերյանը հասնում է
Թիֆլիս: Հետո վերադառնում Երզնկա, գնում իրենց տունը տեսնելու:


Դատարանի նախագահը հարցնում է նրան, թէ ի՞նչ տեսավ այնտեղ:


Թեհլերյան.- Երբ տուն հասայ, տեսայ որ տան բոլոր դռները ջախջախուած էին եւ տան մէկ կողմը կործանուած: Ու երբ ներս մտայ, ուշաթափուեցի:


Դատարանի նախագահ.- Գիտակցութիւնդ կորցրեցի՞ր:


Թեհլերյան.- Այո՛, գիտակցութիւնս կորցրի:


Դատարանի նախագահ.- Երկար մնացիր այդ վիճակի մէ՞ջ:


Թեհլերյան.- Չեմ կարող ասել թէ ինչքան երկար այդպէս մնացի:


Դատարանի նախագահ.- Ի՞նչ հիւանդութիւն ունես:


Թեհլերյան.- Ջիղերի խանգարում:


Դատարանի նախագահ.- Ձեր տունը մտնելուց յետոյ, քանի անգամ ես այդպէս կրկնուող ջիղերի խիստ խանգարում ունեցել:


Թեհլերյան.- Երկու անգամ: Առաջին անգամ երբ վերադարձայ
Երզնկա եւ մեր տունը տեսայ: Բայց չեմ կարող ճշգրիտ ասել, թէ ինչ տեսակ
ջիղերի խանգարում էր: Ամէն անգամ որ պատկերացնում էի կատարուածը, այդպէս էլ
ջիղերի սոսկալի խանգարում էի ունենում: Դատավարութան ընթացքին մի քանի
հոգի վկայութիւն տուին, ներառեալ կոտորածից վերապրողներ՝ Քրիստին
Թերզիբաշեանը եւ Սրբ. Գրիգորիս Բալաքեանը, որոնք ականատես էին եղել
թուրքերի կատարած գազանութիւններին: Թերզիբաշեանը վկայեց, որ տեղահանուած
իր ընտանիքի 26 անդամներից միայն 3 հոգի փրկուեցին: Նրա վկայութիւնը
ներկայացնում էր դաժան ու աներեւակայելի վայրագութիւններ թուրքական
ոստիկանութեան ու զինուորների կողմից, որը վերյիշելով ու նկարագրելով խոր
վիշտ էր պատճառում նրան:


Փրոֆ. Ջոհանսն Լեփսիուսը վկայեց, որ ինչ որ լսեցին
հարիւրաւոր չարաշուք վկայութիւններից միայն երկուսն էր, բոլորը
վաւերագրուած է: Նա հաստատեց, որ մօտաւորապէս 1,400.000 հոգի հայ
տեղահանուեցին ու վտարուեցին իրենց հարազատ հողից ու բնակարաններից:
Գոյութիւն ունի այն վաւերագիրը, որը ստորագրուած է Թալեաթ փաշայի ձեռքով
հետեւեալ տողերով, «Տեղահանութեան նպատակը բնաջնջում է»: Հինգ բժիշկ
վկայեցին Թեհլիրեանի ջղացաւերի եւ այն հոգեվիճակի մասին, որ նա ունեցել էր
ահաբեկումի պահին: Հետաքրքրական է նաեւ, որ նրանք ջանացին Թեհլիրեանի
հոգեկան վիճակը վերագրել լուսնոտութեան, հաստատելով ու հաւատացնելով որ նրա
մարմնական վնասը եւ գլխին եկած խիստ հարուածը, զգացողութիւնն ու յուզումը,
նրան լուսնոտի վիճակի մէջ են գցել:


Իրականութեան մէջ, Սողոմոնի վիճակը ներկայացրել է այն, ինչ որ մենք
այսօր գիտենք որպէս Post-Traumatic Stress Disorder: Կան մարդիկ, որ շատ
դիւրազգաց են իրենց կեանքում ունեցած ահռելի պատահարներից, մարմնական եւ
հոգեկան ուժեղ ցնցումի հետեւանքով կորցնում են իրենց բնական մտածելակերպի
վիճակը: Այդ վիճակը ինքնին, դիւրին չի անհետանում մարդուց, այլ մի տեսակ
տեղաւորում է իրեն մարդու հոգու եւ մտքի խորքերն ու շարունակ ինքնակամ
վերակենդանացնում այդ խիստ ցաւալի պատկերները: Եւ մարդուն մղում դէպի ոչ
բնական ուղիներ:Եւ աւելին, մենք հաւատում ենք Թեհլիրեանին, երբ նա ասում է
իր մտաբերումներն կենդանի պատկերներ էին առնում: Նա կարողանում էր տեսնել
այդ զարհուրանքները, հոտոտել դիզուած դիակները: Սողոմոնը կաշկանդուած էր մի
այնպիսի խիստ յիշողութեան մէջ, որ չէր կարողանում ինքնին ձերբազատուել այդ
սոսկալի կոտորածի ցնցումնալից յիշողութիւնից: Այստեղ չմոռանանք ասելու, որ
նա միայն 17 տարեկան էր, երբ իր գիտակցութեան հաւասարակշռութիւնը կորցրեց :
1915-1921 թթ. 6 տարի անդուլ, անտուն ու անկայուն թափառեց երկրից երկիր:
Դարձեալ հաւատում ենք իրեն, երբ ասում էր, չէր կարողանում կենդրոնանալ
որեւէ մի բանի վրայ, ու միտքը տկարանում էր: Ի՞նչ է ազդեցութիւնը մտային
ցնցումի Սողոմոնի վրայ: Իհարկէ, դա մենք չենք կարող ընդունել լուսնոտ
հիւանդութեան անուան տակ: Եթէ այդպէս էր, ուրեմն նա պէտք էր ցուցաբերեր
նաեւ ուրիշ հիւանդութեան նշաններ:


Դատավարության երկրորդ օրը


Դատավարության երկրորդ օրը դատախազները ներկայացրին իրեց վերջնական
փաստարկները: Դատավորը ուղղություն տվեց երդվյալ դատավորներին (Jury):
Պաշտպան փաստաբանները երբեք չփորձեցին ժխտել այն հանգամանքը, որ Թեհլերյանը
մարդ է սպանել, այլ աշխատեցին ներկայացնել հայերի կոտորածը եւ Թեհլերյանի
հոգեվիճակը;


Մոտավորապես մեկ ժամ անց երդվյալ դատավորները վերադարձան «Ոչ
մեղաւոր» վճռով՝ Թեհլերյանի արարքը վերագրելով ժամանակավոր խելագարության:


Դատարանը քննարկեց ոչ միայն Թեհլերյանի արարքը, այլև Թալեաթի դերը
թուրք պետության պարտության և Հայոց ցեղասպանության ծրագրման մեջ:



Բաժին: Օգտակար | Դիտել են` 293 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]