Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 16 » Մայիսի 25`ամառային արձակուրդի օր
20:07
Մայիսի 25`ամառային արձակուրդի օր


 Իսկ երբևէ մտածել եք, որ մենք ևս կարող ենք ունենալ մեր տոնը`դասերի ավարտի 

ու ամառային արձակուրդների տոնը: Մայիսի 25-ից սկսվում են ամառային արձակուրդները:

 Ինչու այս օրն էլ մեր տոնացույցում կարմիրով չնշենք? Ինչ պակաս տոն է որ, 

բոլորն էլ մեծ ուրախությամբ կտոնեն այն: Աշակերտներից յուրաքանչյուրը փորձում է

 այնպես անցկացնել ամառային արձակուրդը, որ հիշվող լինի և որը որ 

կլինի ամենահետաքրքիր արձակուրդը, որ երբևէ ունեցել է: 

Դե ոմանք գնում են գյուղ`տատիկ-պապիկի մոտ, ոմանք մեկնում են երկրից, 

ծով են գնում, ոմանք էլ հանգստանում են հենց իրենց տանը, իրենց հանգիստը փնտրում

 են հաստափոր գրքերում (չնայած վերջին տարբերակի հանգիստը շատ քչերին է հասու): 

Իսկ ահա ուսանողների համար ամառային արձակուրդը քիչ ավելի ուշ սկսվեց, բայց

 կարևորը, որ սկսվեց: Կարծում եմ այս ամառը իրոք ամենալավ ամառն է լինելու, 

հատկապես նրանց համար, ովքեր հենց այս տարի են ընդունվել բարձրագույն: 

Ամենախենթ, ամենագժոտ, ամենա-ամենա ամառը սպասում է ապագա ուսանողներին:

Վստահ եմ, որ բոլորս էլ ամառային արձակուրդը անցկացնելու ենք շատ ուրախ և 

երբ աշակերտներն ու ուսանողներև գնան դասի, առաջին հարցը, որ իրար կտան, կլինի սա.

-Իսկ դու որտեղ ես անցկացրել ամառային արձակուրդդ?


Մարինե Խաչատրյան


 

Բաժին: Դպրոցական | Դիտել են` 966 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]