Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » Մենք ավագ դպրո՞ց ենք դառնալու
20:52
Մենք ավագ դպրո՞ց ենք դառնալու
Ըստ շրջանառվող լուրերի և դպրոցի աշակերտուհիներից մեկի`Նելլիի`մեզ հաղորդած տեղեկության` սեպտեմբեր ամսվանից մեր դպրոցը ավագ է դառնալու: Հայտնի չէ, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ դպրոցի բոլոր պայմանները լիովին համապատասխանում են ավագ դպրոց ունենալու պահանջներին` մեծ` 2 մասնաշենքով երեքհարկանի շինություն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներ, հարմարավետ գույք, մեծ ճաշարան, ֆիզկուլտուրայի և հանդիսությունների հիանալի դահլիճներ և ամենակարևորը` ուսուցչական փորձառու կազմ: Ինչ վերաբերում է ջեռուցման համակարգին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. դպրոցի մի մասն արդեն ջեռուցման համակարգ ունի:

Հ.Գ. Ամեն դեպքում սպասենք գալիք ուսումնական տարվան և ամեն ինչ կտեսնենք, քանի որ այժմ ոչինչ հստակ չենք կարող ասել:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 911 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր school | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]