Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 27 » Պարի տեսակներ
13:40
Պարի տեսակներ
Կապոեիրա պար
 Կապոեիրա-Բրազիլական ազգային պար,նման կռվի,որն իր մեջ ներառում է պարային,ակրոբատիկ և խաղային էլեմենտներ,որոնք ուղեկցվում են կենդանի նվագակցությամբ`բրազիլական ազգային երաժշտությամբ:Սկզբում մասնակիցները շրջան են կազմում,իսկ նրանցից երկու հոգի այդ նույն շրջանի մեջ սկսում են իրենց <<պայքարը>>: Պարի ընթացքում նրանք անդադար շարժվում են այս ու այն կողմ,կարծես հարվածից խուսափելու համար, կանգնում են գլխիվայր և ամենկարևորը`հակառակորդին երբեք չեն դիպում ձեռքերի օգնությամբ,այլ`միայն ոտքերի թեթև հարվածներով: Պարատեսակը թվագրվում է դեռ  XVIII դարից:
Բրեք դանս
Բրեք-Դանս-Այլ կերպ`բիբիոնգ: Ծնունդ է առել ԱՄՆ-ում, համարվում է փոխողային պար և հիպ-հոպի ճյուղերից մեկն է: Պարի ընթացքում լայն պարահրապարակի վրա պարողներւ շարժվում են ռոբոտների, մուլտհերոսների նման, երաժշտության տակ կատարում են ամենահետաքրքիր շարժումները,ձեռքերով ալիքներ են բաց թողնում,կանգնում են գլխիվայր,պտտվում և այլն: Սկզբնական շրջանում այն երկու հակառակորդների միջև պայքարի նմանեցնող սպորտային հավելումներով պար է եղել`ով կպարի այնպես,որ մյուսը չկարողանա իրեն գերազանցել ,նա էլ հաղթում է: Ներկայումս կան բրեք-դանսի բազմաթիվ տեսակներ,որոնք պարում թե տղաները,թե աղջիկները:

Տանգո
 Տանգո-արգենտինական ազգային պար, այժմ նաև պարահանդեսային պար,խորհրդանշում է սերը: Պարում են զույգով: Պարն առանձնանում է իր հստակ շարժումներով և էներգետիկայով: Այժմ գոյություն ունի տանգոյի բազմաթիվ տեսակներ: Տանգոյում պարը տանում է զուգընկերը,իսկ զուգընկերուհին հաճախ մի ոտքով կիսաշրջան է գծում մանրահատակին,  կատարում կտրուկ շարժումներ մերթ ձախ մերթ աջ ուղղություններով: Տանգոն պարում են գլուխը հպարտորեն վեր պարզած: Ասում են` զուգընկերուհին հաճախ չգիտե,թե ինչպսին կլինի հաջորդ շարժումը, չէ որ պարը թելադրում է զուգընկերը: Այդ իսկ պատճառով տանգոն հաճախ անակնկալ է համարվում կանանց համար:

Պոլոնեզ-Լեհական պար
Պոլոնեզ-Առաջացել է Լեհաստանում,և անվանումն էլ հենց այդպես է թարգմանվում <<պոլոնեզ>>,այսինքն`լեհական: Այն հին պարահանդեսային պարերից է,որը պարում էին միայն պարահանդեսի սկզբում: Մի քանի տասնյակ զույգեր մի կամ մեկից ավելի շարքերով անցնում են պարահրապարակով, շարժվում երկրաչափական պատկերների տեսքով, ինչպես նաև կատարում են պտույտներ ու խոնարհվում են:


Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 5487 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Dances | Վարկանիշ` 1.5/2
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 ANI   (24.05.2012 09:26) [Մատերիալ]
VAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAY DE ES KODER@ ESINCH SHUT EN POXVUM

0  
1 ANI   (24.05.2012 09:25) [Մատերիալ]
ES CHGITEM TE ES INCHEM ANUM

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]