Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 21 » Քննաշրջան 2012
20:29
Քննաշրջան 2012
թեստեր
 Համալսարաններում արդեն սկսվել է միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունումը: Ընդունող հանձնաժողովն աշխատելու է մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը: Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդին անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
  • Դպրոցից աշակերտին տրված տեղեկանք
  • վեց լուսանկար` 3/4 չափի հարաբերությամբ (ցանկալի է, որ անուն-ազգանունը գրված լինի լուսանկարների հետևամասում)
Սրանք հանձնելուց և դիմում-հայտը լրացնելուց հետո ձեզ կհանձնեն ստացական:
Եվս մեկ անգամ տեղեկացնեմ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն լրացրել դիմում-հայտերը. ընդունող հանձնաժողովն աշխատում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00` 14:00-15:00 ընդմիջմամբ:
Ուշադիր լրացրեք ձեր դիմում-հայտերը, քանի որ դրանցից մեծ բան է կախված: Մաղթում ենք հաջողություն:
 Ինչ վերաբերում է 9-րդ դասարանների քննություններին, ապա դրանց մեկնարկը կտրվի մայիսի 26-ից:Քննությունների անցկացման աղյուսակը կարող եք տեսնել այստեղ:


Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1017 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]