Սեպտեմբերի 1-ը 92-ի բակում - 1 Սեպտեմբերի 2012 - 92.am
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Սեպտեմբերի 1-ը 92-ի բակում
16:06
Սեպտեմբերի 1-ը 92-ի բակում
սեպտեմբերի է`Վահան Թեքեյան 92դպրոց
Նոր ուսումնական տարի, նոր հաջողություններ, ձեռքբերումներ, նոր նվաճումներ, հորիզոններ, փախուստի փորձեր, պատիժներ, երկուսներ, իններ, դասամիջոցներին աստիճաններին <<լռվել>>, թաքուն ծխելու փորձեր,հուշումներ ու ծիծաղ:Ողջույն քեզ, աշուն: Սեպտեմբերի մեկն էլ այցելեց մեր դպրոց: Այսօր առավոտյան դպրոցի ողջ բակը լեփ-լեցուն էր մարդկանցով`ծնողներ,տատիկ-պապիկներ,տարբեր դասարանների դպրոցականներ,առաջին դասարանցիներ,ուսուցիչներ: Ամենուր տիրում էր խինդ ու ծիծաղ: Բոլորն իրենց ձեռքի ֆոտոխցիկներով ու բջջային հեռախոսներով ցանկանում էին անմահացնել իրենց երեխաների առաջին մուտքը դպրոց: Կազմակերպվել էր <<Ողջույնի>> միջոցառում`հեքիաթի հերոսների, երգերի և ողջույնի խոսքերի ուղեկցությամբ: Դպրոցի տնօրենությունը ողջունեց և ջերմագին մաղթանքներով ընդունեց իր սաներին: Այսպիսին էր սեպտեմբերի մեկը մեր շատ սիրելի կրթօջախում`Վահան Թեքեյանի անունը կրող համար 92 հիմնական դպրոցում: Վստահ եմ,որ այս ուսումնական տարում էլ հանդիպելու առիթներ դեռ շատ կունենանք: Էհ,մեզ բարի դասեր :) 
Ա,մոռացա ասել,ևս մի քանի նկար կարող եք դիտել սեղմելով այստեղ :)))
Դիտել են` 611 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 3
0   Spam
3 anahit   (09.10.2012 19:26)
VAXXX DPROCSS VOCNEM KAROTUMMMMMMM EMMMMMMM BAYCCCCCCC.

0   Spam
2 Աննա-Էքիզյան   (01.09.2012 17:00)
ապրիիի մեր Շուշոննն ուռաաաաաաաաաա

+1   Spam
1 Shushanik   (01.09.2012 16:48)
Im harazat dproooc)) misht ay ay aydpes "kanach")) hishum em emen mi ors)) shnorhakal em dprocis andznakazmic...es lav ashakert em mecacel...darcel pitani qaxaqaci...

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]