Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Սեպտեմբերի 21,21ամյա անկախ Հայաստան (Republic of Armenia)
16:07
Սեպտեմբերի 21,21ամյա անկախ Հայաստան (Republic of Armenia)
Հայկական դրոշ
21 տարի առաջ Հայկական լեռնաշխարհի մի փոքրիկ հողակտորից ի լուր աշխարհի հնչեց.<<Ողջույն, իմ անւոնը Հայաստան է...>>:
Այսօր հարցազրույց ունեցա մեր տոնի գլխավոր <<մեղավորի>>`հոբելյար Հայաստան Հանրապետությանի հետ:Նրան շատ հարցեր չտվեցի, քանի որ նա պատրաստվում է երեկոյան խնջույքին: Առաջին հարցը, որ հնչեցրի այն էր, թե արդյոք մեր շատ սիրելի Հայաստան Հանրապետությանը կամաց-կամաց պարծենկոտ չի դառնում նրանից, որ բոլորն իրեն շատ են սիրում: Նա պատասխանեց.
<<Այսօր ես 21 տարեկան եմ, դեռ երիտասարդ եմ, ճիշտ է, բայց բոլորիցդ ծեր եմ: Ով եմ ես ու որտեղից եմ գալիս: Գալիս եմ ես այն ժամանակներից, որոնց մարդիկ <<մեր թվարկությունից առաջ>> են անվանում, գալիս եմ ես Նոյի, Տիգրանի, Արշակի ու Տրդատի երկրից, գալիս եմ, որ միասնին քայլենք դեպի առաջ: Մենք բոլորս միասին ենք անցել այս դարավոր ճանապարհը, և հենց ձեր շնորհիվ է, որ ես ,այսպես ասած, անմահ եմ: Այո, ինչ-որ տեղ ես պարծենկոտ եմ դարձել: Եվ ինչու չպարծենամ: Որ ծնողն իր սրտի խորքում թաքուն չի պարծենում իր զավակների շնորհքով, տաղանդով ու հաջողություններով:Եվ հիմա պատկերացրեք, ինչպես չպարծենամ, երբ Հայկ, Տիգրան, Լուսավորիչ, Արամ, Կոմիտաս, Խաչատուր, Սայաթ, Եղիշե, Պարույր, Հովհաննես, Սարյան ու Շարլ ունեմ: Եվ ի վերջո, ինչպես գլուխս վեր չպարզեմ, երբ լսում եմ Դրո, Չաուշ, Սերոբ, Վազգեն, Վարդան ու Մոնթե անունները: Ինչպես չպարծենամ իմ Պանթեոնով ու Եռաբլուրով: Բոլորն էլ իմ որդիքն են, բոլորը: Իմ ազգը, իմ զավակները շատ ցավ ու տառապանք են տեսել:Փառք Աստծո, որ այսօր քիչ հանգիստ կարողանում ենք շունչ քաշել>>:
 Վերջին հարցիս,թե ինչպես է նա տոնելու իր քսանմեկ ամյակը, Հայաստան Հանրապետությանը այսպես պատասխանեց.
<<Գիտեք, հաճելի կլիներ այն տոնել նաև հարևաններիս`Վրաստանի, Իրանի, Թուրքիայի. Ադրբեջանի, հեռու բարեկամներիս`Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի հետ, բայց միշտ նախընտրում եմ նման առիթներն անցկացնել ինձ համար իրոք սրտացավ մարդկանց հետ`հարազատներիս`բնակիչներիս հետ: Ի դեպ, քանի դեռ առիթը կա, թույլ տվեք բոլորին այսօր հրավիրել մի հարկի տակ իմ քսանմեկ ամյակը նշելու: Դուք էլ կգաք: Կհանդիպենք երեկոյան: Ես հյուրասրահում`ՀՀ հրապարակում կլինեմ: Չուշանաք, ես ժամացույցին հաճախ եմ նայում, այն միշտ ճիշտ է: Սիրով ձեր` Հայաստան Հանրապետության:

Հ.Գ. Ասեմ նաև, որ մեր Հայաստանը շատ լավ համատեղել է այս տարվա թվերը`21 սեպտեմբերի, 21 տարեկան և այն էլ 21-րդ դարում:)))))
Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1622 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 Shushanik   (21.09.2012 22:21) [Մատերիալ]
Bravo**

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]