Շնորհավոր հունիսի մեկ, մեր բալիկներ - 1 Հունիսի 2014 - 92.am
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 1 » Շնորհավոր հունիսի մեկ, մեր բալիկներ
12:54
Շնորհավոր հունիսի մեկ, մեր բալիկներ

  Այսօր աշխարհի բոլոր մանուկները տոնում են իրենց օրը` հունիսի մեկը` երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները երբեք չլսեն անգամ պատերազմ բառը, երբեք չտեսնեն դաժանություններ ու երբեք չկորցնեն իրենց հոգու պարզությունը: Ուզում եմ , որ բոլորը, ինչպես նախկինում , խաղան խաղալիքներով, բայց երբեք ու երբեք չդառնան խաղալիք ուրիշների ձեռքում և միշտ կարողանան տարբերակել տիկնիկը մարդուց, ուզում եմ, որ խաղան բակում , խաղան ֆուտբոլ, բռնոցի, պահմտոցի, այլ ոչ Քենդի Քրաշ, Քաունթեր Սթրայք կամ Էնգրի Բիրթս: Եթե կռվել, ապա կռվել իրական միջավայրում` մի կոնֆետի կամ մուլտհերոսի պիտակի համար, այլ ոչ վիրտուալ աշխարհում, այն էլ ` զենքերով: Եթե լաց լինել, ապա միայն անփութորեն ընկնելուց, այլ ոչ հարվածներից: Եվ եթե սովորել, ապա միայն լավը: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս տեխնոլոգիաներին, որ նախկինում չկային, ապա փորձեք չդառնալ դրանց զոհը, որովհետև հեռախոսով խաղալուց, նամակներ գրելուց, համակարգչի առաջ ժամերով նստելուց ու կուրանալուց զատ այնքան հետաքրքիր բաներ կան աշխարհում, որոնցով պիտի հետաքրքվեք ու շտապեք բացահայտել դրանք ձեզ համար: Վայելեք աստվածային մանկությունը, մեծանալ միշտ էլ կհասցնեք:
  Եվ քանի որ բոլորս մեր ծնողների համար միշտ երեխաներ ենք մնում, բոլորս էլ հոգու խորքում քիչ, թե շատ մնացել ենք մանուկներ, ով ասաց որ այսօր մեր օրն էլ չէ: Բոլորս էլ ծննդով մանկությունից ենք...

Բաժին: Դպրոցական | Դիտել են` 472 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]