Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 7 » Մարտի 8`կանանց միջազգային օր
15:02
Մարտի 8`կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

"1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվում է 1914թ.:

"Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արին, որին անմիջապես արձագանք տվին ու միացան հարյուր-հազարավոր բանվորներ ու զինվորներ:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Բաժին: Օգտակար | Դիտել են` 1277 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր The 8th of March | Վարկանիշ` 3.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]