Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 4 » Թեյ
16:29
Թեյ
Чай

Թեյի թուփը:Թեյ հենց անվանում են ըմպելիքի պատրաստման համար նախատեսված թփի տերևները,իսկ ըմպելիքը ստանում են արդեն հատուկ մշակման ենթարկված տերևների եփման,եռացման կամ թորման արդյունքում: Մշտադալար թփի մատղաշ տերևները ծածկված են արծաթափայլ խավիկով, օվալաձև են, եզրերը՝ սուր-կտրատված (սղոցաձև): Գագաթային մասում գտնվող նուրբ, փայլուն խավիկով ծածկված տերևներից ստանում են առավել արժեքավոր թեյի տեսակները։Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում:Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը` 50-սմ-ի:Բույսի լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ, որը երկար տարիներ ապրել է Չինաստանում
Թեյի պատմությունը: Սկզբնական շրջանում թեյն օգտագործվել է որպես դեղամիջոց,իսկ որպես ըմպելիք սկսել է օգտագործվել Չինաստանում հաստատված Տան կայսրության օրոք: Ըստ չինական ավանդության թեյը հայտնագործել է իրենց մշակութային հերոս Շեն-նունը: Մ.թ.ա. 2737թ-ին, երբ նա իր հերթական որոնումներն էր անցկացնում`փնտրելու համար բուժիչ և օգտակար բույսեր,նրա ` եռացրած ջրով լի կաթսայի մեջ, որում Շեն-նունն իր հավաքած բույսերից թուրմեր էր պատրաստում, ընկնում են մի քանի թեյի տերևներ: Ստացված թուրմը բավականին հետաքրքիր համ ուներ և շատ համեղ էր: Այդ օրվանից ի վեր Շեն-նունը բացի թեյի թուրմից ուրիշ ոչ մի ըմպելիք չէր խմում:
Մյուս առասպելը, որը հյուսվել է ավելի ուշ ,պատմում է բուդդայականության քարոզիչ Բոդհիդհարմեի մասին: Ըստ առասպելի` մ.թ.ա 519թ-ին Բոդհիդհարմեն մեդիտացիայի ժամանակ քուն է մտնում և արթնանալով շոկային դրության մեջ` կտրում է իր թարթիչներն ու նետում դրանք գետնին: Հաջորդ օրը նույն այդ տեղում թեյի թուփի ծիլեր են աճում: Նա փորձում է տերևներից պատրաստված թուրմը և հասկանում, որ այն հեռու է վանում քունը:
Tea
Թեյը Չինաստանում: Ենթադրվում է,որ հենց Չինաստանում են առաջին անգամ սկսել թեյի տերևներն օգտագործել որպես դեղամիջոց, իսկ ավելի ուշ`որպես ըմպելիք: Հենց չինական <<ՏԵ>> բառից է առաջացել թեյի անվանումը և տարածվել մյուս տարածաշրջաններում: Արդեն առաջին հազարամյակի երկրորդ կեսին չինացիներն օգտագործում էին թեյը որպես ըմպելիք,սակայն բրիկետների տեսքով.իսկ ավելի ուշ`Սուն կայսրության թագավորության շրջանում, թեյը շրջանառության մեջ մտավ տերևիկների և փոշու տեսքով: Այդ շրջանը Չինաստանի պատմության մեջ համարվում է թեյի ժամանակաշրջան:Սակայն XIIIդ-ում տնտեսության հետ անկում ապրեց նաև թեյի արտադրությունը`մոնղոլների ասպատակությունների պատճառով:Առավել մեծ հարվածներ հասցրին երկրի տնտեսությանն ու մշակույթին XVIII—XIXդդ. քաղաքական ասպարեզում կատարված ցնցումները`հեղափոխություններ,պատերազմներ,որոնք շարունակվեցին ընդհուպ XXդ առաջին կեսը:Ի վերջո բոլոր այդ դեպքերը հանգեցրին նրան,որ Չինաստանը`XIXդ-ի թեյի միակ արտադրողը,որը մտավ համաշխարհային շուկա, կարճ ժամանակում կորցրեց իր նախկին դիրքերը շուկայական ասպարեզում և նույնիսկ որոշ ժամանակ դադարեց թեյ արտահանել: Աստիճանաբար թեյի ժամանակաշրջանը Չինաստանում սկսեց անկում ապրել:Սակայն սկսած 1970-ական թ-ից Չինաստանի և Թայվանի որոշ պլանտացիաներում կրկին սկսեցին զբաղվել թեյի աճեցմամբ: Ներկայումս Չինաստանում արտադրվում են տարբեր սորտերի և համերի թեյի տեսակներ:
Թեյը Ճապոնիայում: Ճապոնիայում թեյը հայտնի դարձավ սկսած  IXդ-ից,երբ Չինաստանից այստեղ բերվեցին թեյի սերմեր: Սկզբնական շրջանում այն համարվում էր պալատականների ըմպելիք,իսկ հետագայում տարածվեց նաև բնակչության մյուս շերտերում ևս: Ճապոնիայում թեյի արտադրություն որպես այդպիսին սկսվել է IXդ-ից: Ենթադրվում է,որ Ճապոնիայում թեյի արդադրությամբ առաջին անգամ սկսել է զբաղվել քահանա Սայտյոն` 802թ-ին Խեիյի-Ձան լեռան ստորոտներում ստեղծելով թեյի առաջին պլանտացիաները: Աստիճանաբար թեյի արտադրությունը սկսեց լայն ընդգրկումներ ունենալ,ի հայտ եկան թեյի նոր,ճապոնական սորտեր: XIIդ-ում Չինաստանից Ճապոնիա անցավ թեյի փոշիացված տարբերակի ստացման ձևը: Ներկայումս Ճապոնիայում արտադրվում են մի քանի տասնյակ թեյի տեսակներ,հիմանականում կանաչ թեյ,որը նրանք խմում են և տաք, և սառը վիճակում:
tea-plantation
Թեյի մուտքը Եվրոպա: Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր` մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից:Սկզբում այն հայտնի էր որպես բուժիչ ըմպելիք,իսկ հետագայում սկսեցին խմել հաճույքի համար: Ֆրանսիացիները թեյի մասին իմացան 1636թ-ին:Եոյի առաջին սիրահարներից մեկն է համարվում Լյուդովիկոս XIV կայսրը: Նա իմացավ ,որ չինացիներն ու ճապոնացինորը թեյն օգտագործելով չեն տառապում մի ծարք հիվանդություններով և հրամայեց,որ իրեն ևս բուժեն այդ հիվանդություննեից: Տղամարդկանց շատ էր դուր գալիս թեյի համը,իսկ կանայք տարված էին կակաոյով ու շոկոլադով`դառը համարելով թեյը: 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ և թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ.` Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի Կովկասյան ափերին։
Թեյի մոգությունները: Թեյը  խորհրդանշում է  իմաստություն ,  հարմարավետություն և ընտանեկան  ջերմություն: Հին չինական գրքերից մեկում թեյի դրական հատկությունների մասին գրված է. «Թեյը դառնահամ է, սակայն, երբ մարդ խմում է այն, սկսում է ավելի լավ տրամաբանել, վերանում է քնկոտությունը, հոգնածությունը, պայծառանում տեսողությունը»։Չին իմաստասերները համարել են, որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի և թեյ խմողի միջև, օգնում է մարդուն հասնելու ինքնաճանաչման, բարձրացնում է նրա ոգին, առողջացնում և հանգստացնում հոգին, հետևաբար` պարգևում առողջ, երկարակյաց կյանք։Չինացիները մոտ 5000 տարի օրենքի ուժով պահպանել են թեյի ըմպելիքի պատրաստման գաղտնիքները։

 ճապոնացիները պահպանում են իրենց վայելուչ կազմվածքը եւ մաշկի առողջ վիճակը կանաչ թեյի շնորհիվ։ Ճապոնուհիների մեջ ավելի նվազ է գեր, հիպերտոնիայով, երակի վարիկոզ լայնացումով, օստեոպարոզով հիվանդ կանանց թիվը։

  Ծարավը հագեցնելու լավագույն միջոցը թեյն է, նշանակություն չունի՝ այն սառն է, տաք, թե` գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Բաժին: Օգտակար | Դիտել են` 2125 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր History of tea | Վարկանիշ` 1.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Inessa   (01.04.2012 01:34) [Մատերիալ]
Sxal eq grel chinaren <<Te>> chi ayl <<Cha>> ya

0  
1 Gayush   (09.07.2011 22:45) [Մատերիալ]
tey shat em sirum dry

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]