Տեառնընդառաջ /Տրնդեզ/-Տոնն ու դպրոցը - 14 Փետրվարի 2012 - 92.am
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 14 » Տեառնընդառաջ /Տրնդեզ/-Տոնն ու դպրոցը
22:14
Տեառնընդառաջ /Տրնդեզ/-Տոնն ու դպրոցը
Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը`Տրնդեզը կամ Տեառնընդառաջի տոնը: Քանի որ մեր դպրոցի հենց հարևանությամբ է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին,դպրոցի տնօրենությունը որոշեց իսկական տոն կազմակերպել իր աշակերտների համար:Երեխաների մեծ մասը եկեղեցի էր գնացել:Միջոցառումը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկո:Մեզ այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկը`Անի Կիրակոսյանը.<<Դպրոցի մեծամասնությունը գնացել էր եկեղեցի,միջոցառում էին կազմակերպել:Բոլորը երգում,պարում էին,շուրջպար էին բռնում կրակի շուրջն ու ցատկում վրայով:Իսկ վերջում եկեղեցուց մոմերով կրակներ տարանք մեր տները:Ամեն ինչ շատ լավ էր ու շատ լավ անցավ>>: Թող նման գեղեցիկ միջոցառումներ հաճախ լինեն և բոլորին հիշարժան պահեր պարգևեն: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 211 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Անուն *:
էլ.փոստ:
Կոդ *: