Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 13 » Վահան Թեքեյան (նրա անունով է կոչված մեր դպրոցը)
16:07
Վահան Թեքեյան (նրա անունով է կոչված մեր դպրոցը)
 Vahan Tekeyan
Թեքեյան Վահան Միհրանի (1878–1945) ― հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
Ծնվել է 1878 թ. հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ. որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։
Վախճանվել է Կահիրեում 1948 թ.–ի ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
1901 թ. Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածու «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։
Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրորինակ համատեղություն է։
Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ` գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։
Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։
Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։
Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը։


ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս

Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:
Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:

***
Քեզմէ ոչինչ

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

Ի՜նչ փույթ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․

***
Ես սիրեցի

Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․


Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․

***
Մեր լեզուն

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո ՛չ Տերյանի բառբառը նվագուն,
Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բառբառը գեղջկական, —
Բայց նա կգալեզուն այս երքաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ


Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1801 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Vahan Tekeyan | Վարկանիշ` 5.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Աննա-Էքիզյան   (07.05.2012 20:46) [Մատերիալ]
Շատ ուրախ ենք,որ դեռ հիշում եք մեզ: applause applause applause

+1  
1 Հակոբըան Լիլիթ   (12.03.2012 12:26) [Մատերիալ]
Ես ավարտել եմ այս դպրոցը 2002 թվականին

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]