92.am - Ախ, ինձ ծլել չթողին...
Ախ, ինձ ծլել չթողին,
Էլ ուր մնաց կանաչել,
Ծանոթանալ չթողին,
Էլ ուր մնաց ճանաչել:
Սովորեցի չգործած
Մեղքիս համար մեղանչել,
Իմ տվածով գոհանալ,
Վարձիս համար ամաչել:
Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել: