92.am - Միքայել Նալբանդյան


Հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր Նալբանդյանը ծնվել է 1829թ Նոր Նախիջևանում:1837-1945-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։Ավարտելով դպրոցը`աշխատանքի է անցնում տեղական թեմի առաջնորդարանում որպես քարտուղար: 1853թ մեկնում է Մոսկվա, ստանում հայոց լեզվի ուսուցչի պաշտոն Լազարյան ճեմարանում: 1854-1858թթ Նալբանդյանը սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում`որպես ազատ ունկնդիր: 1860թ մեկնում է Հնդկաստան Նոր Նախիջևանին կտակած ժառանգության հարցով: Այդ ուղևորության ժամանակ հանդիպումներ է ունենում իտալացի գարիբալդիականների ու ռուս հեղափոխականների հետ: 1862թ Նալբանդյանը վերադառնում է ուղևորությունից ու ձերբակալվում ցարական գործակալների կողմից`Լոնդոնի ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով:Նա բանտարկվում է Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում և մահանում Սարատով նահանգի Կամիշին քաղաքում`աքսորից հետո, երբ արդեն հիվանդ էր թոքախտով: