92.am - Վահագնի ծնունդը
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել եւ ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին - հրեղէն պսակ,
Եվ աչերն են զոյգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալեացն հրավառ շրթունք։
Վահագն ծնաւ, լռեցէք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թեւերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժոյգը տակին՝ սլացաւ վերեւ -
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, եւ դո՛ւ, հո՛ւր արեւ,
Գլուխդ ալեւոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր եւ ծիրանի ծով
Աւետում են քեզ, ցաւերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բիւր վիշապ, Հայաստան աշխարհ,
Փրկութեան արեւ Վահագնիդ տեսար։