Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 11 » Գրական ամենակարճ գլուխգործոցները
15:56
Գրական ամենակարճ գլուխգործոցները
 Տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներում որոշ գրողների հաջողվել է ընդամենը մի քանի բառով գրական գլուխգործոցներ ստեղծել, որով նրանք կրկին անգամ ապացուցում են հանճար լինելու փաստը:
  • Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի ստեղծագործություն`կազմված ընդամենը 6 բառից, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Ստեղծագործության բովանդակությունը հետևյալն էր. «Վաճառվում են մանկական կոշիկներ`երբեք չհագած» :
  • Ֆրեդերիկ Բրաունի գրչին է պատկանում ամենակարճ, սարսափ ժանրի պատմությունը. «Վերջին մարդը Երկրի երեսին նստած էր սենյակում: Հանկարծ դուռը ծեծեցին...» 
  • Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմությունների մրցույթում մի պատմությամբ, որն ունի սովորական պատմությանը բնորոշ բոլոր հատկանիշները`զարգացում, հանգույց, կուլիմինացիա. «Վարորդը ծխելով կռացավ, որ տեսնի, թե որքան բենզին է դեռ մնացել: Մահացածն ընդամենը 23 տարեկան էր» :
  • Անգլիացիները ևս որոշեցին ամենակարճ գրական ստեղծագործության մրցույթ հայտարարել: Ստեղծագործության մեջ պետք է հիշատակվեին (կամ դեպի դրանք հանգեին) թագուհի, Աստված, սեռական հարաբերություն, գաղտնիք բառերը: Հաղթեց հետևյալ ստեղծագործությունը. «Տեր Աստված,-ճչաց թագուհին,-ես հղի եմ ու չգիտեմ, թե ումից» :
  • Ամենակարճ ինքնակենսագրություն մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որը գրել էր հետևյալ պատմությունն իր մասին. «Նախկինում ես հարթ դեմք ու ծալքավոր կիսաշրջազգեստ ունեի, իսկ հիմա`հակառակը» :
  • 1895թ. Վալերի Բրյուսովը գրեց իր ամենակարճ բանաստեղծությունը. «Օ~ , ծածկիր քո գունատ ոտքերը... »:
 Իսկ այժմ ևս մի քանի ստեղծագործություններ, որոնք նախորդներից երկար են, բայց կրկին դասվում են ամենակարճերի շարքում.
  • Ջեյն Օրվիս- «Պատուհան»
 Ռիտայի դաժան սպանությունից հետո Քարթերն անընդմեջ նստած էր պատուհանի առաջ: Ոչ մի հեռուստացույց, ընթերցանություն, նամակագրություն: Նրա կյանքը վարագույրներից այն կողմ էր: Նա թքած ուներ, թե ով է իրեն ուտելիք բերում, ով է հարկերը վճարում. սենյակից երբեք դուրս չէր գալիս: Նրա կյանքը դրսում վազող մարզիկներն էին, տարվա եղանակների փոփոխությունը, անցնող-դարձող մեքենաները, Ռիտայի ուրվականը: Քարթերը չէր հասկանում, որ պալատի` թաղիքով ուռացրած պատերը պատուհաններ չունեին:
  • Ալան  Մայեր- «Անհաջողություն»
 Ես արթնացա ողջ մարմինս տանջող անտանելի ցավից: Երբ բացեցի աչքերս, տեսա բուժքրոջը, որ կանգնած էր մահճակալիս կողքին.
-Պարոն Ֆուջիմա,-ասաց նա,- Ձեր բախխտը բերել է. Դուք կարողացաք ողջ մնալ Հերոսիմայի դեպքերից հետո: Բայց հիմա Ձեզ ոչ մի վտանգ այլևս չի սպառնում:
Քիչ կենդանացած թուլությունից`հարցրի.
-Որտե՞ղ եմ:
-Նագասակիում,-պատասխանեց բուժքույրը:
  • Լարիսա Կերքլենդ- «Առաջարկություն»
 Աստղազարդ երեկո: Ամենահարմար պահն էր. ընթրիք մոմի լույսի ներքո. իտալական հարմարավետ ռեստորան. փոքրիկ սև զեստ. շքեղ մազեր, փայլփլուն աչքեր, արծաթյա ժպիտ: Միասին արդեն շուրջ երկու տարի. հրաշք ժամանակ, իրական սեր, իսկական ընկերներ: Շամպայն , խնդրեմ: Ձեռքս ու սիրտս եմ առաջարկում ծնկի եկած: Մարդի՞կ են նայում: Էհ, թող նայեն: Հիանալի ադամանդե մատանի, շիկնած այտեր, ժպիտ.
-Ինպե՞ս թե ՈՉ:
  • Ռոբերտ Թոմկինս- «Ճշմարտության որոնումներով»
 Վերջապես այդ խուլ, կորած գյուղում նրա որոնումներն ավարտվեցին: Խրճիթում` կրակի առաջ, նստած էր Ճշմարտությունը:Նա երբեք այդքան ծեր ու տգեղ պառավ չէր տեսել.
-Դուք Ճշմարտությու՞նն եք:
Ծեր, կնճռոտ պառավը շրջեց գլուխը:
-Ասացեք ինձ, ի՞նչ պիտի ես հաղորդեմ ողջ աշխարհին, ի՞նչ լուրեր պիտի տանեմ ինձ հետ:
Պառավը, թքելով կրակի մեջ, ասաց.
-Ասա, որ ես երիտասարդ ու գեղեցիկ եմ:

Բաժին: Օգտակար | Դիտել են` 1569 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]