Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » Սեպտեմբերի մեկ 2013 և իհարկե 92 (Vahan Teqeyan 92)
14:44
Սեպտեմբերի մեկ 2013 և իհարկե 92 (Vahan Teqeyan 92)
Սեպտեմբերի 1
 Ահա և սկսվեց նոր ուսումնական տարին...Դա նշանակում է, որ ամեն ինչ նորից է սկսվում. նոր առարկաներ, ընկերներ, նոր ուսուցիչներ, փախուստի նոր ծրագրեր, պատիժներ և իհարկե այդ ամենը համեմող երկուսներ ու գերազանց գնահատականներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր հարազատ ու շատ սիրելի դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվում` նվիրված գիտելիքի օրվան: Ինչպես անցած տարի, այս տարի ևս դպրոցի ֆասսադը զարդարված էր գունավոր փուչիկներով, հնչում էր երաժշտություն, դե իսկ եղանակն էլ ամբողջացնում էր այս բարի պատկերը...
Առավոտյան կանուխ բակն արդեն լիքն էր:
 Օրը սկսվեց մեր երկրի հիմներգով, որին հաջորդեց ուսուցչական կազմի <<Բարի գալուստ>>-ն ու տնօրենի խոսքը: Ասեմ ավելին,  Սպունգ Բոբն ու իր ընկերներն էլ էին եկել`առաջին դասարանցիներին ողջունելու: Ամեն ինչ կար երեխաներին գեղեցիկ տոն մատուցելու համար:
 Դե իսկ ես էլ իմ հերթին չէի կարող պարզապես բաց թողնել այս առիթն ու մի նոր հոդված իր նկարներով չներկայացնել ձեր ուշադրությանը: Դրանք , ինչպես միշտ, տեղ են գտել կայքի նկարների ալբոմում:
 Սեպտեմբերի մեկն արդեն անցավ հուշերի շարքը... Շնորհավորում եմ բոլորիս, թե դպրոցականներին, թե ուսանողներին, առհասարակ բոլոր նրանց, ովքեր գործ ունեն կրթության հետ: Թող ուսումնական այս տարին լինի հաջողակ, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի:
Սիրով` 92.
Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1005 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]