Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 4 » Սուրճ
21:47
Սուրճ
 Սուրճի հայտնաբերումը:Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով: Եվ մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը: Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառի բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև 16-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։ 16-րդ դարի կեսին Շեմզա անունով հալեպցի մի արաբ՝ դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին։ Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե գրողների մի մասը ջանք չէր խնայում՝ փառաբանելու «քահուան» (սա է սուրճի արաբերեն անվանումը), մյուս մասը ոչ պակաս ջանասիրաբար փնովում էր «քնի և սիրո թշնամուն», «սատանայի ընծային»: Չնայած այն հանգամանքին, որ Մարադ 4-րդի օրոք սուրճի նկատմամբ սերը կարող էր հասցնել մինչև կախաղան, Մուհամմեդ 4-րդի օրոք սուրճն՝ ի թիվս այլ ընծաների, նվիրաբերվեց Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդին։ Իսկ այն բանից հետո, երբ եվրոպացի ազնվական կոկետուհիները հավանություն տվեցին թանձր սև ըմպելիքին, կտրուկ ավելացավ Վենետիկի, Մարսելի և Փարիզի սրճարանների այցելուների թիվը։ 1860թ. Պալերմոյի ազնվականներից մեկը՝ Պրոկոպիո Կուլտելլին, որոշեց հատուկ սրճարան բացել միայն ազնվականների և արվեստագետների համար։ Դա անելու համար լավագույն տեղ դարձավ Ֆրանսիական Կոմեդիի շենքի դիմացի փողոցը։ Այսօր արդեն սուրճի բիզնեսը համարվում է երկրորդն իր շրջանառությամբ՝ բենզինի բիզնեսից հետո։
 Coffe Անվանումը:Այս ըմպելիքի համար ողջ աշխարհում օգտագործվող сoffee անվանումը կապվում է Եթովպիայի Քաֆֆա ծայրամասի հետ, որտեղ ըստ ավանդության ոմն հովիվ, ապա և տեղի մենաստանի վանահայրն առաջին անգամ գնահատեցին սուրճի որակները։ Ինչ վերաբերում է հայերիս, ապա մենք աշխարհում, թերևս միակն ենք, որ այն անվանում ենք ոչ թե сoffee–ի որևէ հնչյունափոխված տարբերակով, այլ դրա համար օգտագործում ենք «սուրճ» ձևը։ Ասում են՝ այս բառն իտալական փոխառություն է մեր լեզվում, չնայած կան նաև պնդումներ՝ իբրև ըմպելիքի անվանման հայկական տարբերակը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես էին հայերը ըմպում այն. սուրճը շուրթերով կլանելիս այսօր էլ կարելի է լսել «ս»–անման հնչյուն, որը հետո փոխակերպվում է «չ»–անման ճպոցի։ Այստեղից էլ «սուրճ» անվանումը, համենայն դեպս՝ տրամաբանական է։ Աակայն, պետք է ասել, որ սուրճի նկատմամբ մեր անսահման սերը և ուրույն վերաբերմունքը նաև այլ դրսևորումներ է ունեցել, մասնավորապես, ֆրանսիական աղբյուրներից պարզվում է, որ Մարսելում առաջին բացօթյա սրճարանը հիմնվել է հայերի կողմից: Դա վերագրվում է սրճարանային բանվոր իզմիրցի Սերովբեին, որը նախ բացօթյա սրճարան ստեղծելու իր առաջարկը ներկայացրեց տիրոջը, ապա՝ 1684թ–ին, գաղափարն իրականություն դարձրեց նաև Փարիզում: Իսկ ընդհանրապես բավական մեծ է հայերի դերը Եվրոպայում սուրճի տարածման գործում, կան փաստեր, ըստ որոնց Վիենայի թուրքական պաշարման ժամանակ սուրճի առաջին հատիկները քաղաք են բերել հենց ավստրիաբնակ հայերը:
Բաժին: Օգտակար | Դիտել են` 1110 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Coffe | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]