Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 01
գիշերային ձմեռ

Երբ գալիս է ձմեռը, բոլորիս տրամադրությունն էլ ակամայից փոխվում է: Ամեն տեղ ուզում ես տաքություն զգալ, թեյ ես ուզում , տաք հագուստ ու մի որևէ անկյուն: Կարծես մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ առանձնահատուկ, ջերմ բան է փնտրում ամեն ինչում: Ձմեռվա գալուն հետ մեկտեղ բոլորս էլ հանգստի, տոնական տրամադրության գայթակղիչ բույրն ենք զգում. ծանր քննաշրջանից հետո վերջապես մի փոքր հանգիստ, այլևս կարիք չկա արթնանալու զարթուցիչի արդեն տաղկտկալի դարձած միատոն զրնգոցից, կարիք չկա ցուրտ առավոտյան վեր կենալու ու տնից գնալու և կարիք էլ չկա անգամ ուշ վերադառնալու: Այս կարճ արձակուրդի ընթացքում ամեն ինչ արդեն կարող ենք կազմակերպել այնպես, ինչպես ինքներս ենք ուզում : Այսօր դեկտեմբերի մեկն է`ձմռան առաջին օրը: Ձմռանն շունչն արդեն զգում ենք ամենուր,միայն ձյան փափուկ փաթիլներն են պակասում: Պետ ք չէ ձմեռն ընկալել դաժան ու սառնաշունչ, եկեք օպտիմիստի երևակայությամբ ամեն ինչում կարողանանք գեղեցիկն ու լավը տեսնել, քանի որ, ինչպես  ասում են, բնությունը վատ եղանակներ չունի:

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1441 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.12.2012 | Մեկնաբանել են` (0)