Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 08
Մարտի 8
  Շնորհավորում ենք աշխարհի ամենաքնքուշ ու ամենաբարի էակների`կանանց միամսյակը`ցանկանալով ժպիտներ, երջանկություն, կյանք ու սեր: Մենք ձեզ սիրում ենք և ուրախ ենք, որ մեր կողքին եք:
 Հ.Գ. Այսօր ես մայրկիս ու տատիկիս իմ ձեռքով պատրաստած բացիկներ եմ նվիրել, իսկ դու
՞ք:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 861 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.03.2013 | Մեկնաբանել են` (0)

Պոեզիա
Այսօր`մարտի 2-ին, մեր դպրոցում անցկացվում է ասմունքի մեծ ցերեկույթ: Ես չէի կարող դրան չմասնակցել ու չէի կարող չգրել այս մասին, քանի որ իմ դպրոցական տարիներին երբևէ նման գեղեցիկ ծրագրի, որ նվիրված լինի գրականությանը, ականատես չեմ եղել: Այսօր ուրախ եմ բոլոր այն աշակերտների համար, ովքեր հնարավորություն կստանան վայելելու ևս մեկ հիշարժան օր իրենց կրթօջախում: Անցնենք ցերեկույթի <<պատրաստական>> մասին: Վաղ առավոտից բոլորը, սկսած տնօրենությունից, պատրաստվում են մեծ միջոցառմանը. բոլորն այս ու այն կողմ են վազվզում, վերջին փորձերն են անում, կրկնում են իրենց բառերն ու տրամադրվում: Դպրոցն ուղղակի շողշողում է մաքրությամբ ու թարմությամբ: Կցանկանայի նշել նաև այն, որ միջոցառումը, բացի ասմունքի ցերեկույթ լինելուց, նաև արվեստի ցերեկույթ է, ինչու, քանի որ միայն ասմունքելով ոչինչ չի սահմանափակվում. մի տեղ տիկնիկային թատրոնն է, մեկ այլ տեղ` պարային հարթակը, մի այլ վայրում` նկարների ցուցադրություն, որոնք էլ եզրափակվում են ասմունքի մեծ բեմով: Ի դեպ, այսօր մենք շատ-շատ անվանի հյուրեր ենք ունենալու: Ահա, արդեն մի քանի մեքենաներ կայանեցին դպրոցի բակում: Բոլորը զգաստացան. հյուրերն էին: Նրանք` մեկը մյուսի հետևից մտան դպրոց, ուր նրանց բազում անակնկալներ էին սպասում: Ահա նրանց մեջ տեսա անվանի դերասան Գուժ Մանուկյանին, այնտեղ Էվելինա Շահիրյանն է կարծես. ինչպես կարելի է վերջինիս չճանաչել, ինչպես միշտ, նա հրաշալի է: Այն կողմում տեսնում եմ նախարարության ներկայացուցիչներից մեկին: Զարմացած եմ, չեմ թաքցնում: Այստեղ, մեզ հետ միասին, մեկ հարկի տակ են մեր երկրի իսկական արտիստները: Իրոք որ հ ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 889 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.03.2013 | Մեկնաբանել են` (0)