Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 09
Հայրենական մեծ պատերազմ

Մայիս, մայիս, հաղթանակների ամիս...Ամեն տարի մայիսին մի հայրենասեր, որ մեջս ապրում է, սկսում է մի տեսակ սովորականից ավելի շատ խլրտալ, ինձ հանգիստ չի տալիս, ուզում է փշրել կրծքավանդակիս ճաղերն ու դուրս գալ, գոռալ, վազել այս ու այն կողմ...Եվ ես հասկանում եմ, զգում եմ, որ գենետիկորեն ինձ անցել է հայի քաջ բնավորությունը, զգում եմ իմ մեջ ըմբոստ հոգու առկայությունն ու միաժամանակ խաղաղասեր հայի ներկայությունը: Շշմելու բան է չէ. դու նման ես բոլոր նրանց, ովքեր ապրել են քեզնից հարյուր հազար տարի առաջ, չես ճանաչել նրանցից և ոչ մեկին, բայց դու այնպիսին ես, ինչպիսին նրանք են եղել, ուղղակի ժամանակներն ու միջավայրերն են փոխվել:
 Գենետիկ ժառանգությունը զիլ բան է, համաձայնեք: Ամեն անգամ որևէ պատերազմի, հաղթանակի կամ արյունալի պայքարի մասին եմ լսում, աչքերս ակամայից արցունքոտվում են, կարծես թե ես եմ եղել այն վետերանը, որ 68 տարի առաջ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու Ռեյխստագում քոչարի է պարել, կարծես ես եմ եղել, որ 1992թ. ազատագրել է Շուշին ու բեկել պատմության անարդար ընթացքը: Եվ գուցե նախորդ կյանքում ես զինվոր եմ եղել, որ ընկել է հայրենիքի համար մղվող պայքարում, կամ գուցե հեռավոր ժառանգն եմ հայոց արքաների և մի գուցե իմ երակներում այսօր մի կաթիլ արքայական արյուն է պտտվում վերից վար, որ, հասնելով սրտիս, ամեն անգամ պայքար է գոչում ու շարունակում իր լուռ պտույտները:
 Եվ միայն ես չեմ այսօր, որ ժառանգել եմ նախնիներիս բնավորության գծերը, դու ևս, որ կարդում ես, այո, հենց դու, դու այն ես, ինչ ես եմ, դու այն ես, ինչ նրանք էին ու դու կլինես հետա ... Կարդալ ավելին »
Բաժին` Օգտակար | Ընթերցել են` 1387 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.05.2013 | Մեկնաբանել են` (0)