Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Աշխարհը տարբեր նյութերով
22:44
Աշխարհը տարբեր նյութերով

Հսկայական փայտե քաղաքներ:
Նյու Յորքից Տոկիո, Սան Ֆրանցիսկոյից Հոնկ Կոնգ, Մայամիից Մեխիկո. հենց այս խոշոր մեգալոպոլիսներն այսօր շունչ են առել փայտե շենքերի միջոցով: Փայտե քաղաքների հեղինակն ամերիկացի քանդակագործ Ջեյմս Մկնաբն է:Նա ստեղծում է քաղաքներ փայտի տարբեր տեսակներից, կառուցում է ամենատարբեր բարձրություն ունեցող շենքեր ու շինություններ:

Մանր ապակե կտրոներ: Լոնդոնում ապրող մի ծրագրավորող իր կյանքի վերջին երկու տարիները նվիրել է վիտրաժային ապակիների ամենատարբեր ու հազարավոր կտորներից աշխարհի ֆիզիկական քարտեզ ստեղծելուն, ու դա նրա մոտ իրոք ստացվել է: Նա քառասուներեքամյա Քրիս Չեմբեռլենն է, որի հսկայական խճանկարն ունի 3,18х2,18 մետրանոց չափեր ու կազմված է ավելի քան 330,000 հազար փոքրիկ ապակե կտորներից, այնքան փոքրիկ, որքան մարդու եղունգի կեսն անգամ:Նա քսանմեկ ամիս է աշխատել պատկերը ստանալու վրա, կարողացել է ոչ միայն ուրվագծել մայրցամաքներն ու օվկիանոսները, այլև ապակիների գունային գամմայով հստակորեն արտահայտել օվկիանոսների խորություններն ու ցամաքային լեռները: Այսօր նա արդեն ավարտել է աշխատանքն ու անվանել այն "Jewel of the Universe”, այսինքն` աշխարհի գանձ, և պատրաստվում է այն վաճառել 380,000$-ով:

Թղթե շինություններ: Հայտնի բրիտանացի նկարիչ Քրիս Գիլմորը կարողացել է ստանալ աշխարհի տարբեր տեղանքների ու հայտնի շինությունների մանրակերտները`օգտագործելով միայն սոսինձ ու ստվարաթղթե տուփերի հատվածներ: Նա այնքան մանրակրկիտ է աշխատել դրանց վրա, որ ամեն մի մանրուք հաշվի է առել: Թղթե շինությունների թվում են լոնդոնյան հայտնի Բիգ Բենը, բեռլինյան Բրանդենբուրգյան դարպասները և անգամ երկաթե տիկինը`Էյֆելյան աշտարակը: Այս աշխատանքների հավաքածուն ևս ունի իր անվանումը, այն է`"You can build anything when you put your mind on”, որ թարգմանաբար նշանակում է.<<Դու կարող ես կառուցել առհասարակ ամեն ինչ, պետք է միայն աշխատեցնել երևակայությունը>>: Շինությունների հեղինակն ասում է, որ շատ կարևոր է ամեն մի կտորի ճիշտ տեղադրումը, քանի որ հենց դրանից է կախված պատկերի ամբողջական ու իրական լինելը:

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 942 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]