Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 29 » Գրականություն`ժանրեր,ստեղծագործության տեսակներ (Grakanutyun)
22:46
Գրականություն`ժանրեր,ստեղծագործության տեսակներ (Grakanutyun)
 Գրականություն

 Առակ-Ամենօրյա կյանքից վերցված դիտումներ են, որոնցում արտահայտվել է ժողովրդական զանգվածների վերաբերմունքը կյանքի և մարդկային հարաբերությունների ոլորտներում դրսևորվող լավ ու վատ արարքների նկատմամբ: Դրանցում օգնության են գալիս կենդանական հերոսները, մարդիկ, իրերը: Առակն ունի բարոյախրատական բովանդակություն:

 Բալլադ-Բանաստեղծության հատուկ տեսակ է, որ տարածված էր միջին դարերում:Սկզբում գրում էին ժողովրդական ավանդությունների, առասպելների սյուժեով, պատմությունը հաճախ ուղեկցվում էր արտասովոր գերբնական ուժերի միջնորդությամբ: Գործողությունը զարգանում է արագ, ունենում անսովոր վախճան: Հետագայում բալլադներ սկսեցին գրել նաև կյանքից վերցված իրադարձությունների մասին:

 Երգիծանք-Երգիծական խոսքի միջոցով մարդիկ ավելի դիպուկ են դարձնում իրենց միտքը: Երգիծական ստեղծագործության մեջ ծաղրելով քննադատվում են կյանքի, մարդկային բնավորության վատ կողմերը: Երգիծանքն ունի նաև իր այսպես կոչված տեսակները. եթե այն բարեկամական ուղղիչ նպատակ ունի,կոչվում է հումոր, իսկ ոչնչացնող, սպանիչ ծաղրը կոչվում է սատիրա:

 Պոեմ-Ծավալուն, չապածո ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ: Բաղկացած է գլուխներից, ենթագլուխներից:

 

Բաժին: Օգտակար | Դիտել են` 6099 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 3.3/3
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 anna   (01.10.2014 15:46) [Մատերիալ]
barevdz

0  
1 anna   (01.10.2014 15:45) [Մատերիալ]
ugt vgfhtgfutvgyhtcvrytvfhtvbtvbft

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]