Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ 2011»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
18:31
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ 2011»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
junior eurovision armenia

Ի տարբերություն մեծահասակների Եվրոտեսիլի,Մանկական Եվրոտեսիլում հաղթող երկիրը չի պարտավորվում հաջորդ մրցույթն անցկացնել իր երկրում:Այդ իսկ պատճառով ընդունվում են հայտեր այն երկրների կողմից,որոնք ցանկություն են հայտնում իրենց վրա վերցնել այս մրցույթի կազմակերպման բոլոր հարցերը:Հայտերի ընդունումից հետո ընտրվում է երկրներից մեկը,որի բոլոր պայմանները համապատասխանում են մրցույթի ստանդարտներին:

«Մանկական Եվրոտեսիլ 2010»-ում Հայաստանի հաղթանակից հետո մեր երկիրը հրաժարվել էր մրցույթն այստեղ անցկացնելուց և ասվում էր,որ հայտ  չեն ներկայացնելու:Բայց...Երկար մտորումներից հետո վերջապես որոշվեց Մանկական Եվրոտեսիլ 2011-ի անցկացման վայրը:Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի փոխանցմամբՙ երկարատեւ բանակցություններով Հանրայինին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթը Երեւանում անցկացնելու համար: Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային մեծության աստղեր: Մրցույթի համար անհրաժեշտ գումարի որոշակի մասը տրամադրելու է Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը: «Մյուս մասը տեղում կհայթայթվի», ասաց Ալեքսան Հարությունյանը:Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը հավաստիացնում է. երեւանյան շոուն կլինի շքեղ ու ոչնչով չի զիջի նախորդներին: Արդեն հայտնի է մրցույթի տարբերանշանը.պատկերված է մեր բիբլիական Արարատը,իսկ կարգախոսն է <<Հասիր բարձունքին>> : Դեռևս որոշված չէ, թե ով է վարելու մրցույթը,սակայն հավանական թեկնածուների շարքում կարելի է տեսնել շոումեն Գարիկ Մարտիրոսյանի անունը: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է  երիտասարդ երգչուհի Դալիթան:Մրցույթը կայանալու է 2011թ. դեկտեմբերի 2-ին և 3-ին մեր երկրի սրտում` քաղաքամայր Երևանում

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրոտեսիլ 2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանըՙ «Մամա» երգի կատարմամբ:


Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 4949 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Junior eurovision in Armenia | Վարկանիշ` 5.0/4
Բոլոր մեկնաբանությունները: 8
0  
8 15   (07.12.2011 07:33) [Մատերիալ]
HAMOZVECIR HASIKO, VOR HAYERN EL KAROX EN NORMAL MIJAZGAYIN SHOU KAZMAKERPEL,,,? happy tongue

0  
7 edo   (04.12.2011 03:25) [Մատերիալ]
ayo menq karox enq bardzr pahel mer pativ@ menq shat taxandavor azg enq naev hyuraser . es hamozvac em vor ays tarva evrotesil@ HAYASTANUM HISHVELU E AYNPES INCHPES 1980 tvakani olimpiadan MOSKVAYUM> smile smile smile smile

+1  
3 15   (27.11.2011 10:29) [Մատերիալ]
Shat lav el kkazmakerpen, amota hayer,poxanak irar satar lineq hakarakn eq anum ,irar qcum eq.SOVOREQ MYUS AZGERIC LAV@,TESEQ IRENQ VONC EN IRAR SATARUM U BARCRACNUM. HAY@ HAYIN ETE CHQCI ,URISH VOCH MEK CHI QCI,,, AMOTA,,,,,,,

0  
5 Աննա-Էքիզյան   (02.12.2011 22:04) [Մատերիալ]
Hamadzayn em wink

+1  
2 Աննա-Էքիզյան   (23.01.2011 13:38) [Մատերիալ]
et chem karox hastat asel,bayc indz tvuma vor amen inch lav klini,masnagetner kberen u...

-1  
1 HaSikO   (23.01.2011 13:30) [Մատերիալ]
BAyc hayer@ hastat chen kara normal kazmakerpen.... sad cry sad

0  
4 15   (27.11.2011 10:33) [Մատերիալ]
angry tongue

0  
6 edo   (04.12.2011 03:21) [Մատերիալ]
ayo menq karox enq bardzr pahel mer pativ@ menq shat taxandavor azg enq naev hyurasher . es hamozvac em vor ays tarva evrotesil@ HAYASTANUM HISHVELU E AYNPES INCHPES 1980 tvakani olimpiadan MOSKVAYUM> smile smile smile smile

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]