Տգեղ ձեռագրերով մարդիկ - 2 Մարտի 2014 - 92.am
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 2 » Տգեղ ձեռագրերով մարդիկ
12:14
Տգեղ ձեռագրերով մարդիկ

1. Ձախակողմյան գրելաձևը, որ « հայելային» են կոչում, հոգեբանության մեջ ստացել է «Լեոնարդոյի ձեռագիր»  անվանումը: Լեոնարդո դա Վինչին հենց այդպես էր գրում իր բոլոր գրությունները, որն ավելի է բարդացնում դրանց վերծանումը:

2. Նապոլեոն Բոնապարտը իր ողջ կյանքի ընթացքում փոխել է իր ձեռագիրը, որը տարեցտարի դառնում էր ավելի ու ավելի անընթեռնելի ու խրթին:

3. Պուշկինի ձեռագիրը կարելի է անվանել «արագագիր»  ինչ-որ տեղ, որով երբևէ չեն հիացել ոչ նրա ծնողները, ոչ էլ ուսուցիչները. Այդպիսի ձեռագիր ունենալը մի փոքր անհամարմար էր այն ժամանակ:

4. Իր ձեռագրի գեղեցկությամբ աչքի չի ընկել նաև Նիկոլայ Գումիլևը:

5. Լերմոնտովը նույնպես հաճախ էր փոխում ձեռագիրը, և անգամ երբ ջանում էր գեղեցիկ ու հավասար գրել, նրա տողերը միշտ վերև էին ստացվում , իսկ տառերը կամ ներքևում էին կամ էլ վերևում: Նրա ձեռագիրը դիտվել է որպես տիպիկ նյարդային անհատի ձեռագիր:

6. Բեթհովենի 9-րս սիմֆոնիան տպագրվել է գրվելուց 2 տարի անց միայն: Խնդիրն այն էր, որ Բեթհովենի սիրելի օգնականը, որն արտագրում էր նրա ձեռագրերը, մահացավ, ու նրա երկու այլ օգնականներն ուղղակի չէին կարողանում վերծանել հանճարի խայտառակ ձեռագիրը:

7. Չերչիլի «Էպիստոլյան ձեռագրերը»  պարզապես անընթեռնելի են նրանց համար, ովքեր սովոր չեն նրա ձեռագրին ու ծանոթ չեն դրան. Նա շատ մանր է գրել, խիտ ու անհասկանալի: Երբ մի անգամ Չերչիլին ասացին, որ նրա ձեռագիր Կլեոպատրայի ձեռագիրն է հիշեցնում, ուղղակի ապշահար եղավ:

8. Էնշտեյնը ոչ միայն անհասկանալի էր գրում, այլև ծայրաստիճան փնթի: Նրա շատ ձեռագրերի վրա թանաքների ու տարբեր այլ տեսակի հետքեր կան, անգամ մատնահետքեր` կեղտոտված թանաքամանի մեջ:

9. Լև Տոլստոյի ձեռագիրը դժվարընթեռնելի էր տարբեր տեսակի նշանների , հավելումների ու կրճատումների պատճառով: Նրա ձեռագիրը կարողանում էր հասկանալ միայն կինը, որն էլ մի քանի անգամ ստիպված է եղել արտագրել «Պատերազմ և խաղաղություն» վեպը:

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 519 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 4.0/4
Բոլոր մեկնաբանությունները: 1
0   Spam
1 Es   (22.04.2014 13:04)
ayo lsum em dzez

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]