Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 05
Constitution

ՀՀ Սահմանադրության ընդունման պատմությունը: ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը  պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
 ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 2378 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 05.07.2011 | Մեկնաբանել են` (0)